Երևան, 02.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաստեր Նոր Հայաստանի մասին, որոնք իշխանությունները չեն «նկատում»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանյան իշխանական էլիտայի ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չզիջելով՝ սոցիալական ցանցերի իրենց էջերում զետեղում են վիճակագրական տվյալներ, որպես կանոն, լավ վիճակագրական տվյալներ, որոնք խոսում են Հայաստանում տարբեր ոլորտներում արձանագրվող դրական տենդենցների և տեղաշարժերի մասին: Այլ հարց է, իհարկե, որ այդ տվյալները, որպես կանոն, շատ արագ հերքվում են փորձագետների և խմբագրվում հենց հեղինակների կողմից: Սակայն, փաստ է, որ վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնական վիճակագրությունը տվել է նաև բացասական տվյալներ, թվեր, որոնք վարչապետ Փաշինյանը դժվար թե տեղադրի իր պաշտոնական էջում, իմքայալականներն էլ դժվար թե դրանք մեծ սիրով տարածեն:

 
Սակայն, այդ թվերը իրականություն են. իրականություն, որում ապրում ենք և որը չնկատելու տալը, մեղմ ասած, անհեռատեսություն է: Օրինակ, Հայաստանում գործազրկությունը աճել է 6,7 տոկոսով, 237 000-ից դառնալով 253 000, գնաճը, ըստ ԿԲ-ի, կազմել է առնվազն 1.5 տոկոս և այդ գնաճը հունվարից սկսած միայն ավելանալու է՝ կապված ԵԱՏՄ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու հետ: Այս տարի վիճկոմիտեն գյուղատնտեսության տվյալները հրապարակում է միայն եռամսյակը մեկ անգամ։ Ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի հաշվարկում, սակայն, գյուղատնտեսության տվյալները ներառվում են։ Բայց որպես առանձին տող՝ այս ոլորտը ներկայացվում է միայն երեք ամիսը մեկ անգամ։ Ըստ վերջին հրապարակման՝ հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 574.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 4.8 %-ով։ Գյուղատնտեսությունն անկումային է եղել նաև 2017-2018 թվականներին։
 
Այս ոլորտը «փչացնում է» վիճակագրությունը՝ տնտեսական աճի վրա ունենալով զսպողական ազդեցություն, երևի թե դա է պատճառը, որ գյուղատնտեսության մասին հայրենի պաշտոնյաներն ընդհանրապես մոռացել են, չենք խոսում  տվյալներ հրապարակելու մասին: Իշխանությունները չեն ֆիքսում նաև այն պահերը, երբ, օրինակ, նվազում են տնտեսության ակտիվության ցուցանիշները, սակայն կարող են ակտիվորեն տարածել արևմտյան լրատվամիջոցներում իրենց իսկ կողմից պատվիրված գովազդային նյութերը, որոնք նկարագրում են Հայաստանի բիզնես գրավչությունը, ինչպես ասում են՝ մենք մեզ չգովանք, ոչ մեկ չի գովա…
 
Ակնհայտ է, որ պաշտոնական տվյալներին վարչապետ Փաշինյանը և իր թիմը անչափ ընտրողաբար են մոտենում, սակայն իրականությունից հեռու չես փախչի և այդ իրականությունն էլ ունի պատճառներ, որոնք առաջին հերթին պետք է փնտրել առանձին ոլորտներում որդեգրած սխալ քաղաքականության մեջ…
Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ Նկատվում է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու միտում. Դավիթ ՀակոբյանՄահացել է գրող և նկարիչ Հարրի ԳորդոնըՓաշինյանը «Մարտի 1»-ն օգտագործելու է քարոզչական նպատակներով Իրանի դեմ պատերազմը անդառնալիորեն փոխում է տարածաշրջանի պատկերը Փաշինյանը շարունակում է խուսանավել մոդուլային ատոմակայանի հարցում Ստեղծվել են արևային վահանակներ, որոնք էներգիա են ստանում նաև անձրևի կաթիլներից Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ Ինչպես կազդի Իրան–Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻնչպե՞ս երկպալատ պառլամենտը կարող է նպաստել ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանըՀանքաքարի մատակարարումից մինչև մանրացում՝ ԶՊՄԿ-ում ամերիկյան աղացները ձևավորում են արտադրության հզոր ռիթմըԱնսպասելի պատասխան. ԱՄՆ-Իսրայելական պլանը Իրանում ձախողվել էԱյս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հինգ մեղք Մեծ Պահքի ընթացքում․ ինչը բացարձակապես չպետք է անել մարտի 2-ից 8-ըԵթե այս պատերազմը երկարի, ապա ծայրահեղ ծանր իրավիճակ կարող է լինել միջազգային առևտրի, բիզնեսի, ֆինանսական, նավթային, գազային շուկաների համար. ՄարուքյանՔպ վարչախումբը գողանում է հայաքվեի մտքերը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու ենք մենք միավորում մեր ուժերը այլ գաղափարակից կառույցների հետ, և ինչու է դա բերելու հաջողության առաջիկա ընտրություններին. Չալաբյան20 000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ. Գոհար ՂումաշյանԻնչ է կատարվում պատերազմի դաշտում՝ մարտի 2-ի դրությամբԱնկայուն աշխարհի ֆոնին՝ խորացող ներքին ճգնաժամ Հայաստանի թեկնածուն. «Միասնության թևերը» ներկայացրեց իր քաղաքական օրակարգը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Al Hadath. Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի կենտրոնում Ոսկու գինը աճել էՍուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթք Ալի Շամխանիի զոհվելուց հետո X-ի նրա էջում գրառում է արվել. «Ես դեռ ողջ եմ» Միկրոալիքային վառարանում պատրաստված կերակուրները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը«Արսենալն» ուժեղ էր «Չելսիից» ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարվածել են Թեհրանի «Գանդի» հիվանդանոցին ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարված են հասցրել Թեհրանում IRIB հեռուստաալիքի կենտրոնակայանինԱՄՆ-ն հայտարարել է, որ իրանական ուժերին չի հաջողվել խոցել USS Abraham Lincoln ավիակիրըԻսրայելական բանակը հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին ՆԱՏՕ-ն վերադասավորում է ուժերը՝ Իրանին հասցված հարվածներից հետո «պոտենցիալ սպառնալիքներին» դիմակայելու համարԳարնան առաջին շաբաթը երջանկություն կբերի կենդանակերպի 4 նշանի Բրազիլիայում հեղեղումների պատճառով դագաղները «ազատ նավարկության» են դուրս եկել (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է այաթոլլա Խամենեիի 14 ամսական թոռնուհին. ԶԼՄ«Սասուոլոն» սեփական հարկի տակ հաղթեց «Ատալանտային» Իրանը երկու հրթիռային հшրված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռшզմաբազային, որի հետևանքով զnհվել և վիրшվորվել է մոտ 560 ամերիկացի զինվnր. ԻՀՊԿ«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Քրիսթալ Փելասին» ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հարցին պետք է պատասխանի Վաշինգտոնը․ համաձայնության հասնելը շատ մոտ էր, երբ Վաշինգտոնը սկսեց ռшզմական գործողությունը․ ԱրաղչիԻրանը ցանկանում է բանակցություններ վարել․ ես համաձայնել եմ դա անել․ Թրամփ Ֆուտբոլիստն իր պիտանելիությունն ու արժեքը պետք է ապացուցի անմիջապես խաղադաշտում․ Դմիտրի Ուլյանովը՝ Նաիր Թիկնիզյանի հայտարարության մասինՈչ ոք չի կարող հավատալ այն հաջողությանը, որը մենք ունեցել ենք․ 48 առաջնորդ մեկ հшրվածով nչնչացվել են․ ԹրամփԻրանի պատասխան հարվածներից տուժել է Մերձավոր Արևելքի 10 երկիր. ՏԱՍՍ Իրանում տարրական դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Մեր nւժերն ինտենսիվ հшրվածներ են հասցրել Թեհրանի սրտին, և դա միայն կուժեղանա առաջիկա օրերին․ Նեթանյահու«Միլանը» հյուրընկալվելիս հաղթանակ տարավ «Կրեմոնեզեի» նկատմամբ ԱՄԷ-ում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 58–ը Իրանական անօդաչուները հարվածել են Աբու Դաբիի ռազմածովային բազային. հրդեհ է բռնկվելԻրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն