Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է եկել Իրանի մրցաշարի եզրափակիչ
ՍՊՈՐՏԹեհրանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Թախթիի Գավաթի խաղարկությունում հունվարի 8-ին ելույթ են ունեցել 57, 65, 79, 97 և 125 կգ քաշային կարգի ըմբիշները։
Այս մասին գրում է ֆեդերացիան: 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարթյունյանը, տանելով երեք հաղթանակ, դուրս է եկել մրցաշարի 57 կգ քաշայինների եզրափակիչ։ Եզրափակիչի ճանապարհին Հարությունյանը 12։0 հաշվով հաղթել է 2019-ի դեկտեմբերին այդ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձած Միհրան Ջաբուրյանին։
Հունվարի 9-ին գորգ դուրս կգան 61, 70, 74, 86 և 92 կգ քաշայինները, ինչպես նաև կկայանան 57, 65, 79, 97 և 125 կգ քաշային կարգի սփոփիչ և եզրափակիչ գոտեմարտերը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



