Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեսչական մարմինը խստորեն հորդորում է դասասենյակներում ապահովել առնվազն 18-22 աստիճան ջերմություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ ուսումնական հաստատություններին խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը, արգելվում է ջեռուցումը վառարաններով։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Առնվազն 18-22 աստիճան ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։ Տեսչական մարմինը հիշեցրել է դպրոցներում ջեռուցման ճիշտ կազմակերպման կանոնները: Առողջապահության նախարարի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները: Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին: Օրենքն ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից։ Նախարարի հրամանի 4-րդ գլխով սահմանվում են շահագործվող հաստատությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները, որի համաձայն` հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում: Հաստատության ուսումնական շենքերը լիարժեք օդափոխվում են դասամիջոցներին, իսկ ռեկրեացիաները` դասերի ընթացքում: Դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարվում է շենքերի միջանցիկ օդափոխություն: Միջանցիկ օդափոխության տևողությունը որոշվում է ելնելով եղանակային պայմաններից և համապատասխանում է հավելված 3-ում սահմանված պահանջներին: Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.
1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,

2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս:

 

Հաստատության մարզադահլիճում դասերի ժամանակ 5 աստիճան ցելսիուսից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան:

Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցների ժամանակ՝ սովորողների բացակայությամբ:

Հաստատությունների շենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը` 40-60 տոկոսի սահմաններում:

Հաստատության տեխնոլոգիա առարկայի ուսուցման արհեստանոցներում, որտեղ հաստոցների և սարքավորումների վրա աշխատանքը կապված է ջերմության և փոշու արտազատման հետ, տեղադրվում է տեղային արտաձիգ մեխանիկական օդափոխություն:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Մեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներով Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին Մայիսի 10-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Իսրայելն Ադրբեջանում կառուցում է տվյալների խոշոր կենտրոն Զբոսանավի վրա ավելի քան 100 մարդ նորովիրուսով է վարակվել ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում կանխատեսում են ամերիկյան զորքերի հետագա կրճատում «Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Գերմանիան վտանգավոր ճանապարհ է ընտրել. Պեսկով Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինի Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Երևան Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել Իրանի ազգային հավաքականը 10 պայման է նշել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սանդերլենդի» հետ Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 16 վագոն դիզելային վառելիք Մեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Թբիլիսիի դատարանը կալանավորել է հինգ ուժայինի, որոնք մեղադրվում են ցուցարարներին ծեծելու մեջ Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՇուշիի Ղազանչեցոց եկեղեցու անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր Ադրբեջանում դպրոցականների ծեծկռտուքը վերաճել է ծնողների միջև արյունալի հաշվեհարդարի Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց 57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Հորմուզի նեղուցի ճգնաժամի ֆոնին Չինաստանում նավթի ներմուծումը հասել է վերջին տարիների ամենացածր մակարդակին Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ չպետք է դեղահաբերը խմել գազավորված ջրով «Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավորներից մեկն անչափահաս է «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանՎթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԿատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԲա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում, տղուդ ուղարկում ՊՍԺ-ն ներկայացրել է իր նոր տնային համազգեստը 2026-27 մրցաշրջանի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերԼրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ