Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ո՛չ տարաք գողերին բանտերը լցրեցիք, ո՛չ էլ փողերը ստիպեցիք, որ ետ տան»․ Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

ԲԼՈԳ

««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Պարո՛ն Փաշինյան, նոր իշխանության ամենամեծ վրեժը հներից նա կլիներ, որ գյուղացին, բժիշկը, բանվորը, անապահովները, հիվանդ մարդիկ, զինվորականները, ուսուցիչները, ծերերը շատ լավ ապրեին, որ պաշտոն ստացողները ինքնապարգևատրումներ չանեին, որ Աստծո ճշմարտությունը չթողնեին ու բռնեին Եվրոպայի կեղծ ուժերի ճշմարտությունը, այլասերման քարոզ չանեին և չձգտեին դեպի սատանան։ Ո՛չ տարաք գողերին բանտերը լցրեցիք, ո՛չ էլ փողերը ստիպեցիք, որ ետ տան։

Բանտերը լցնելու տարբերակը շատ անարդյունավետ կլինի, որովհետև այդ սկզբունքով եթե առաջնորդվեք և իսկապես բոլորի հանդեպ արդար լինեք, երկրի 50%-ին պիտի բանտերը լցնեք և մեծ գումարներ ծախսեք նոր բանտեր կառուցելու և դրանց այնտեղ պահելու համար։ Ճիշտ կլինի դրանց աշխատեցնեք, գումարները ստիպեք ծախսեն, օգնեն իրենց կողմից թալանված մարդկանց, բազմազավակ ընտանիքներին, հիվանդներին և այդպես նաև իրենց խղճի առաջ մի փոքր կմաքրվեն։ Երկրի ղեկավարը պիտի իր բոլոր քաղաքացիներին օգտագործի արդյունավետ և չմտածի,որ միայն «Իմ Քայլականներն» են իր քաղաքացիները, այլ գիտակցի որ նույն ՀՀԿ-ն էլ, Դաշնակն էլ, Բարգավաճն էլ, Ելքն էլ, բոլորն էլ իրեն են, առաջ եթե առաջնորդը չի կարողացել այս մարդկանց վերահսկել, դարձել են որոշները գող, ավազակ, ուրեմն հիմա թող այնպես վերահսկի, որ այդ մարդիկ ազնիվ ճանապարհով գնան, լավ գործեր անեն, երկրի զարգացմանը և հզորացմանը նպաստեն։

Վարչապետ, բոլորին էլ պիտի սիրես հոր նման, մի քաղաքացիդ անդաստիարակ է, դաստիարակիր, մեկը չար է, բարությամբ լցրու, մեկը նախանձ է, սեր քարոզիր։ Ասածիս իմաստը այն է, որ առանց այն էլ մի բուռ ազգ ենք, պիտի միասնական լինենք և մեր երկրի մեջ իրար միս ուտելու փոխարեն, իրար ուժեր սպառելու փոխարեն, արտաքին դաշտի համար դրանք խնայենք և արտաքին դաշտում դրանք սպառենք։ Վատ մարդ չկա, հանգամանքները, շրջապատը և այլ գործոններն են մարդկանց դարձնում վատը։ Ասում էիք օգնեք ինձ, կողքիս եղեք, ես հիմա Ձեզ ասում եմ, ինձ իմ երկիրն է հետաքրքրում, իմ հողը և ջուրը, որի համար միլիոնավոր անմեղ զոհեր են եղել, ինձ չի հետաքրքրում՝ ով է իշխանության գալիս, ես ուզում եմ դուրս գալ փողոց և տեսնել, որ հասարակ մարդիկ լավ են ապրում։ Այս պահին դեռ չեմ տեսնում դա, մի օգնություն էլ եմ առաջարկում, Ձեր տիկնոջը՝ Տիկին Աննային ասեք, թող իր մոտի գիրքը տա Ձեզ, եթե այն չեք կարդացել, անպայման կարդացեք, այդ գիրքը ես պատահմամբ չեմ նվիրել իրեն, ես վստահ եմ, որ այն կօգնի մեր երկիրը ավելի լավ ղեկավարել։ Ես այս ամենը գրում եմ, հանուն իմ երկրի և իմ ազգի։ Հարգանքներով՝ Մանուել Մանուկյան»,-նշված է նամակում։

 

 

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի