Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ցուլերին դրական լիցքերի օր է սպասվում․ հունվարի 6-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

 

Խոյ։ Այսօր կարելի է անցյալի որոշ իրադարձություններ վերլուծել: Սա այն քիչ հանդիպող օրերից է, երբ գործողություններն անշտապ են զարգանում, դուք բավական ազատ ժամանակ ունեք, ինչն էլ ձեզ հնարավորություն կտա մտորելու, հասկանալու, թե ինչում եք սխալվել և դրա հիման վրա դասեր քաղել: Ճիշտ հետևություններ անելու արդյունքում դուք զերծ կմնաք նախկին սխալները և վրիպումները կրկնելուց: Ստիպված կլինեք հրաժարվել ձեր մի շարք սովորույթներից, ինչի շնորհիվ շրջապատի հետ հարաբերություններում անմիջապես դրական փոփոխություն կզգաք:

 

Ցուլ։ Դրական լիցքերի օր է: Կենտրոնացեք ամենակարևոր գործերի վրա։ Ցանկալի է, որ այսօր դրանք ավարտին հասցնեք որքան հնարավոր է շուտ: Շատ բան կախված կլինի կոնստրուկտիվ համագործակցելու, խելամիտ փոխզիջումների գնալու ձեր ունակություններից: Եթե դուք ագրեսիվ, կոշտ կեցվածքով առաջ տանեք ձեր տեսակետները, ապա երբեք չեք հասնի ցանկալի արդյունքի: Աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել փորձարարություններից և ապավինել արդեն փորձված մեթոդներին: Նախաձեռնողականություն ցուցաբերեք միայն այն դեպքերում, երբ կա դրա խիստ անհրաժեշտությունը, հակառակ դեպքում կհանդիպեք լուրջ բարդությունների:

 

  

 

Երկվորյակներ։ Օրվա ընթացքում ձեր ցանկացած արարք իր վրա մեծ ուշադրություն կգրավի, ընդ որում` ոչ միայն բարեհաճ ուշադրություն: Կրկնակի տհաճ է այն իրողությունը, որ ձեր վրիպումները նկատում են նրանք, ում վերաբերմունքն ու կարծիքը ձեզ համար հատկապես թանկ են: Օրը դժվար թե հարմար լինի պոտենցիալ գործընկերների հետ բանակցությունների, ապագա գործատուների հետ հանդիպումների կամ էլ կարևոր քննություն հանձնելու համար, քանի որ ձեզ չի հաջողվի անհրաժեշտ տպավորությունը թողնել: Մյուս կողմից էլ օրն այնքան էլ վատը չէ, քանի որ ձեր գլխում անվերջ ծնվում են թե’ աշխատանքային և թե’ անձնական հարաբերություններին վերաբերող հետաքրքիր գաղափարներ:

 

Խեցգետին։ Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում կայունությամբ, ձեր գործողությունները չափազանց զուսպ են, կանխատեսելի և տրամաբանված: Օրը շատ հարմար է գործնական բնույթի ցանկացած հարց քննարկելու համար. դուք հիանալի հասկանում եք, թե ինչ եք ուզում և ինչ զիջումների կարող եք գնալ, լսում և հաշվի եք առնում դիմացինի առաջ քաշած փաստարկները, անգամ սուր բանավեճում նկատում եք կառուցողական պահերը: Հնարավոր են հրապուրիչ առաջարկներ, հետաքրքիր միջոցառման հրավերներ, իսկ թատրոն կամ համերգ այցելողներին սպասում է հաճելի երեկո:

 

Առյուծ։ Օրը բավական հարմար է ինչպես հնարամտություն և վառ երևակայություն, այնպես էլ ստեղծագործական մոտեցում պահանջող ցանկացած աշխատանքով զբաղվելու համար: Սովորական դարձած խնդիրների հանդեպ ոչ ստանդարտ մոտեցումը և օրիգինալ լուծումներ տալու ձեր հակվածությունը կնպաստեն հաջողությանը, ինչպես նաև կօգնեն նվաճել շրջապատի համակրանքը: Մտերիմների ետ շփումներում դուք անզիջում եք, և ձեզ հետ կարողանում են լեզու գտնել միայն ամենանրբազգաց մարդիկ: Եթե այդպիսիք ձեր շրջապատում չգտնվեն, ստիպված պիտի լինեք առանձնանալ, ինչը, բարեբախտաբար, երկար չի տևի:

 

Կույս։ Սա այն օրերից կլինի, երբ ձեզ դժվար թե գովեն, փոխարենը դուք անվերջ դիտողություններ և պարսավանք կլսեք ձեր հասցեին: Անօգուտ է անգամ բացատրելը, որ դուք քաջ գիտակցում եք ձեր սխալները և պատրաստ եք դրանք ուղղել։ Քննադատության հեղեղն անհնար է կանգնեցնել անգամ ամենախելամիտ առաջարկներով: Ցավոք, շատ մեծ է անձնական կյանքում խնդիրներ ծագելու հավանականությունը, և դրա պատճառը դուք ինքներդ եք, քանի որ ամենևին խաղաղասիրություն բարեհամբույրություն չեք ցուցաբերում, այնինչ բավական է, որ դուք գնաք աննշան զիջումների և կխուսափեք սիրելի մարդու հետ վեճից:

 

Կշեռք։ Հարմար օր է լարումներ ու պարտավորություններ, ստեղծագործական ջանքեր ու երևակայություն չպահանջող, մի խոսքով` սովորական գործերի համար: Ինչ-որ նոր բան մտածելը ձեզ համար դժվար է, սակայն աշխատատար, ձանձրալի աշխատանքից էլ առանձնապես չեք նյարդայնանում: Բարենպաստ օր է վաղուց առկա ընտանեկան խնդիրները հարթելու համար: Արժե հաշվի առնել այն իրողությունը, որ այսօր գործնական հարաբերությունները հեշտությամբ ստանում են ընկերական և անգամ ռոմանտիկ բնույթ:

 

Կարիճ։ Այսօր դուք իրատեսական հնարավորություններ ունեք բարելավելու ձեր ֆինանսական վիճակը` ի հաշիվ ծրագրված դրամական մուտքերի կամ հին պարտքի վերադարձման: Ցանկալի է չկառուցել հեռու գնացող պլաններ, փոխարենն ավելի լավ է կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա, որոնք ձեզանից անմնացորդ ուշադրություն են պահանջում: Դրա հետ մեկտեղ սա ամենահարմար օրը չէ շփումների համար, ընդ որում՝ դա վերաբերում է ինչպես անձնական կյանքին, այնպես էլ` պրոֆեսիոնալ ոլորտին: Զիջումների ոչ մի կերպ չգնալու ձեր հակվածությունը լուրջ խնդիրներ է առաջացնելու բոլորի համար:

 

Աղեղնավոր։ Այսօր ձեզ մոտ հատկապես լավ կստացվեն հաշվարկները և պլանների մշակումը. ոչ ոք չի համարձակվի պնդել, թե դրանք հեռու են իրականությունից: Արժե, որ դուք լսեք ավագ սերնդի ազգականների կարծիքներն ու խորհուրդները, դրանք ձեզ շատ օգտակար կլինեն: Բավական սուր է կանգնած ֆինանսական հարցը, և չկա մեկը, ով կցանկանա ձեզ օգնության ձեռք մեկնել: Ցանկալի չէ այսօր ուրիշների հետ կիսվել ձեր ֆինանսներով ու ունեցվածքով, ծրագրել խոշոր գնումներ, զբաղվել ընտանեկան բյուջեի վերաբաշխմամբ:

 

Այծեղջյուր։ Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահմանափակ հնարավորություններ: Նրանք կարող են բարձրանալ պրոֆեսիոնալ կարիերայի աստիճաններով կամ ստանալ ամենագայթակղիչ առաջարկներ: Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմը ավելի քիչ է հետաքրքրում: Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ, որը հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասում, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ:

 

Ջրհոս։ Այսօր հնարավոր է ֆինանսական վիճակի փոքր-ինչ բարելավում: Բանակցությունների շնորհիվ ձեզ կհաջողվի հասնել աշխատավարձի բարձրացման կամ ձեռք բերել շահեկան պայմաններով համագործակցության համաձայնություն նոր գործընկերների հետ: Օրը հատկապես բարենպաստ է բիզնեսով զբաղվողների համար: Վերջիններս կընդլայնեն իրենց գործունեության ոլորտը, հնարավորություն կստանան դուրս գալու նոր շուկաներ: Լուրջ ռոմանտիկ հարաբերություններ ունենալ երազողներին այսօր հաճելի անակնկալ է սպասում. շատ հավանական է հանդիպել այն մարդուն, ում հետ նրանք երջանիկ կլինեն:

 

Ձկներ։ Օրն անչափ հարմար է ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու համար: Դուք անվերջ ցանկանում եք խախտել օրինաչափություն դարձած բոլոր կանոնները: Բարեբախտաբար, խելամիտ զգուշավորությունը ձեզ չի դավաճանում, այդ իսկ պատճառով էլ չեք հրապուրվում վտանգավոր նորամուծություններով: Բավական ներդաշնակ են դասավորվում անձնական հարաբերությունները: Այսօր դուք հիանալի եք լեզու գտնում մտերիմների հետ, կիսում եք նրանց մտահոգությունները և ուրախությունները, գտնում եք սատարման խոսքեր և օգնության հասնում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Օրը հարմար կլինի նաև նոր ծանոթությունների համար:

 

Ադրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այն