Դանակով զինված հարձակում «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ` հունվարի 4-ին դանակով հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 20։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Մհեր Հայրապետյանը դանակով զինված հարձակվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա ու դանակի սպառնալիքով պահանջել գումար։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հ
աշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Մելիքյանը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Միքայելյանը, ում որոշմամբ կասկածյալ Մ․ Հայրապետյանը ձերբակալվել է։



