Փարաքար գյուղում մեքենան շրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 4-ին, ժամը 22:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան փողոցում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Անի» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է կայանած «Renault Meglio» (վարորդ՝ Մկրտիչ Բ., ծնված 1961 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Սերգեյ Մ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաներին և շրջվել։
«Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները փակել են «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



