«Բարսելոնայի» պաշտպանը՝ «Միլան» տեղափոխության նախաշեմին
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժան-Կլար Տոդիբոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի իտալական «Միլանում»:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Միլանի» ներկայացուցիչները հունվարի 3-ին ժամանել են Բարսելոնա, որտեղ համաձայնության են եկել Իսպանիայի չեմպիոնի ղեկավարության և 20-ամյա պաշտպանի հետ:
Սպասվում է, որ «Միլանը» Տոդիբոյի տեղափոխության դիմաց կվճարի շուրջ 15 միլիոն եվրո, իսկ «Բարսելոնան» կունենա ֆուտբոլիստին հետ վերադարձնելու հնարավորություն:
Ընթացիկ մրցաշրջանում Տոդիբոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 3 հանդիպման:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



