Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան». Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքն ու ակնկալիքը 2020-ից

ԼԱՅՖ

Past.am

 

Շքեղ, համարձակ, փոքր-ինչ անկեղծ ու եթերային՝ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որը հեղինակել է լուսանկարիչ Արվին Քոչարյանը: Սա նրանց առաջին համագործակցությունը չէ. բացի անհատական ֆոտոշարքերից, Էվան հանդես է եկել նաեւ Արվինի «Mysticus» նախագծում, որի շնորհանդեսը հունիսին էր: Թե ինչ կերպարներով է հանդես եկել դերասանուհին իր նոր ֆոտոշարքում եւ որքանով է պատրաստ անկեղծանալ լուսանկարվելիս, BRAVO.am-ը պարզել է նոր զրույցում, ինչպես նաեւ հետաքրքրվել նրանից, թե ինչպիսին է եղել անցնող 2019 թվականն ու ինչ ծրագրեր կան եկող տարվա համար:

Էվան պատմեց, որ լուսանկարներն արվել են շուրջ չորս ամիս առաջ, սակայն իր եւ Արվինի աշխատանքային զբաղվածության պատճառով չեն հասցրել ավելի շուտ ընտրել նկարներն ու հրապարակել.«Վերջապես մինչեւ Շրի Լանկա մեկնելս ուժերս հավաքեցի ու որոշեցի գնալ Արվինի մոտ: Ինչպես միշտ, մեկ գավաթ սուրճով, ուրախ տրամադրությամբ ընտրեցինք լուսանկարները եւ շատ գոհ էինք մեր աշխատանքից (ծիծաղում է,- հեղ.): Չգիտեմ՝ մեր հետեւորդները որքանով կհավանեն, բայց մենք շատ ենք սիրել այս շարքը»:

 

Էվա Խաչատրյանը

 


Նա նշեց, որ ի սկզբանե բազմաթիվ կերպարներ էին մտածել, բայց քանի որ հնարավորություն չեն ունեցել մազերի հետ փոփոխություններ անել, շեշտադրել են հագուստն ու դիմախաղը.«Կուզեինք, որ լրիվ այլ՝ խենթ ու խելառ մազեր լինեին, ինչպիսին իմն են, սակայն շատ տատանվել չէինք կարող այդ առումով: Լուսանկարներում ունենք շքեղ ու կաբարեական կերպարներ՝ սեւ փետուրով լուծումներով, ունենք նաեւ եթերային ու պարզ կերպարներ՝ իբրեւ նուրբ ու խաղաղ մի աղջնակ: Փորձել ենք հետաքրքիր ու տարբերվող ինչ-որ բան ստանալ: Երեկվանից արձագանքները շատ բուռն են, երբ մի նկար հրապարակեցի, ինչի համար շատ ուրախ եմ»:

Գաղտնիք չէ, որ Արվին Քոչարյանը հաճախ հանդես է գալիս բավական ազատ ու անկեղծ ֆոտոշարքերով՝ ներկայացնելով կանանց ներքին ու արտաքին գաղտնիքները, շքեղությունն ու գեղեցկությունը: Էվայից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է արդյոք, որ մի օր էլ ինքը որոշի հանդես գալ այդպիսի անկեղծ ֆոտոշարքով: Դերասանուհին, սակայն, նկատեց, որ հայ հասարակությունը դեռ պատրաստ չէ դերասանին տեսնել այդպիսի ազատ կերպարներում.«Ես Արվինին շատ եմ վստահում: Նա նույնիսկ մերկ ֆոտոշարքերը շատ գեղագիտորեն է մատուցում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ անգամ ամենաչնչին անկեղծությունն էլ քննադատության տեղիք է տալիս: Չնայած՝ վախկոտ չեմ, բայց դեռ շատ մարդիկ կան, որ փորձում են դերասանին դնել կենցաղային հարթության վրա, անվերջ քննարկել ու քննադատել»,- նկատեց նա:

 

Էվա Խաչատրյանը

 


Քանի որ տարին արդեն մոտենում է ավարտին, Էվային նաեւ հարցրինք, թե ինչպիսին է եղել անցնող 2019 թվականն իր համար: Դերասանուհին անկեղծացավ, որ շատ հետաքրքիր տարի էր. ընկերական ու ստեղծագործական նոր կապեր է ձեռք բերել: Չնայած դրան՝ աշխատանքային առումով 2019-ն ավելի ակտիվ չի եղել, քան նախորդը: Իսկ վերջին երկու-երեք ամսվա ընթացքում հասցրել է հետաքրքիր մի քանի առաջարկ ստանալ.«Տարին եզրափակեցինք «Սիրուն Սոնա» սերիալի նկարահանումներով. ստեղծագործական կազմով եղանք Շրի Լանկայում՝ իմ շատ սիրելի պրոդյուսեր Ելենա Արշակյանի գլխավորությամբ: Իհարկե, ընթացքը կարճ էր եւ շատ աշխատանքային, սակայն ֆանտաստիկ նկարահանումներ ունեցանք, շատ գեղեցիկ վայրեր տեսանք: Ես այնտեղից հանգստացած վերադարձա՝ թեեւ առավոտյան ժամը 7-ից մինչեւ գիշերվա 2-ը նկարահանումներ էինք ունենում»:

Նա նշեց, որ «Սիրուն Սոնա» սերիալն ATV-ի եթերում կլինի հունվարի 6-ից, իսկ Շրի Լանկայում իրականացված նկարահանումների տեսարանները հնարավոր կլինի դիտել 10-րդ սերիայից սկսած: Էվան նաեւ տեղեկացրեց, որ եկող տարվանից ինքը այլեւս ներգրավված չի լինելու «Սեյվ միլիոն» ներկայացման մեջ, որի շրջանակում աշխատում էին վերջին ամիսներին: Պատճառը ժամանակի խնդիրն է, չնայած խոստովանում է, որ այդ ընթացքում շատ հետաքրքիր փորձերի շրջան են ունեցել եւ շատ տպավորիչ մի քանի ներկայացում.«Ի դեպ, հանդիսատեսն էլ բավական բուռն էր արձագանքել իմ կերպարի հետ կապված, ինչի համար շատ երջանիկ եւ ուրախ եմ»:

 

Էվա Խաչատրյանը

 


Էվան նաեւ դրական է տրամադրված եկող 2020 թվականին: Համոզված է, որ տարին հաջող է լինելու ինչպես իր, այնպես էլ ողջ հայության համար.«Ուզում եմ, որ փոփոխությունները, դրական հույզերը շատ լինեն, որ մեր ազգը երջանիկ լինի»,- անկեղծացավ նա:

 

Իրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր