Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սրտումս ունեմ մեկին, ով այս աշխարհում լավագույնն է ինձ համար. Էդգար Սարգսյան

ԼԱՅՖ

 

Life.panorama.am-ը գրում է.


Life.panorama.am-ը այսօր զրուցել է դերասան Էդգար Սարգսյանի հետ, ում հեռուստադիտողը ճանաչեց «Աննա» հեռուստասերիալից:

Այս շրջանում «Շանթ»-ի «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում նկարահանվող Էդգար Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայի համար արդեն հստակեցված ծրագրեր ունի. «Այս պահին գեղարվեստական ֆիլմի մի առաջարկ ունեմ, որը կիրականանա մարտ ամսին: Նոր ծրագրեր ունեմ նաեւ թատրոնում՝ երկու կոմերցիոն ներկայացումներ ենք պատրաստում փետրվար ամսվա համար, սակայն թե գեղարվեստական ֆիլմի, թե ներկայացումների մասին դեռեւս մանրամասներ հաղորդել չեմ կարող, թող ավելի հասունանա, այնուհետեւ կխոսենք դրանց մասին»,- պատմեց դերասանը:

Իր կերպարիների մասին խոսելիս՝ այն նկատառմանը, որ Էդգարը մեծ մասամբ բացասական կերպարներ է մարմնավորում եւ այդ փաստի հետ կապված արդյոք խնդիրների չի բախվում, նշեց. «Բացասական կերպարներ կերտելը շատ տարբեր երանգներ ունի, ինձ համար չկա վատ կամ լավ դեր, կա լավ կամ վատ դերասան: Իհարկե, մարմնավորել եմ նաեւ դրական կերպարներ, դե իսկ առաջիկայում էլ ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ դերերով կներկայանամ»:

Այս առումով երիտասարդ դերասանը հավելեց. «Ժողովրդի կողմից որոշ չափով սիրված լինելը, վատ կերպարներ խաղալով, սեր ձեռք բերելը փոքր ինչ դժվար է, բայց հույսով եմ, իմ ազգը իմ մասին կարծիք չի կազմում իմ դերերով, կարծում եմ, նրանք չեն կարծում, որ իրական կյանքում ես այնպիսին եմ, ինչպիսին ինձ տեսնում են էկրաններին»:

Ի դեպ, Էդգարը մեզ հետ զրույցում նկատեց, որ շատ դերասանների նման ինքն էլ ունի անխախտ սկզբունքներ. «Իմ կարծիքով բոլորն էլ ունեն անխախտ սկզբունքներ, այդ թվում եւ ես, որոնց ես երբեք դեմ չեմ գնա, իսկ չակերտները չբացենք»:

Խոսելով մեր երկրում դերասանի վարձատրությունից՝ Էդգար Սարգսյանը նկատեց. «Մեր երկրում կինեմատոգրաֆիան առաջին փուլում է, դրա համար էլ դերասանները դժգոհում են: Կարծում եմ, բացի սերիալում նկարահանվելուց պետք է մի փոքրիկ բիզնես ունենալ, որպեսի կարողնաս ապրես այնպես, ինչպես հարկն է»:

Ի դեպ, մեզ հոտ զրույցում Էդգար Սարգսյանը պատմեց նաեւ իր ընտանիքի մասին. «Ինչպես բոլորի, այնպես եւ ինձ համար իմ ընտանիքը լավագույնն է: Ես ծնվել եւ մեծացել եմ մանկավարժների ընտանիքում, ցավոք չունեմ քույր կամ եղբայր, սակայն միշտ երազել եմ այդ մասին»,- պատմեց դերասանը:

Անձնական կյանքին անդրադարձ կատարելիս էլ Էդգարը բացեց գաղտնիքները. «Այս պահին չունեմ կողակից, սակայն սրտումս ունեմ մեկին, ով այս աշխարհում լավագույնն է ինձ համար: Մենք այժմ միասին չենք ու չունենք հետագա պլաններ, բայց հույսով եմ, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա, այսինքն ՝ «Happy End» կլինի»,- ծիծաղելով նկատեց նա:

Իսկ վերջում Էդգար Սարգսյանը նշեց. «Մեր մասնագիտությունը շատ հետաքրքիր է եւ մեծ գիտելիքներ է տալիս թե կյանքի, թե բեմի, թե կինոյի համար: Ես շատ հպարտ եմ, որ հայկական կինոմատոգրաֆիայում մի չնչին ներդրում ունեմ»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանԱրարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով․ BFMTV Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանՊետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում Ծեծկռտուք՝ Երևանում, «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանությանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՈսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջինՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Այն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԳիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին «Զելենսկուն միևնույն է». Թրամփը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել