«Բարսելոնայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բետիս»
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Կառլես Ալենյան մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալությամբ կանցկացնի իսպանական «Բետիսում», տեղեկացնում է Իսպանիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
«Բարսելոնան» Ալենյայի վարձակալության պայմանագրում «Բետիսի» համար չի ներառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման հնարավորություն, ինչը նշանակում է, որ 2020 թվականի հունիսին Ալենյան կվերադառնա «Բարսելոնա»:
21-ամյա Կառլես Ալենյան «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ Լա Մասիայի սան է:
Ընթացիկ մրցաշրջանում Ալենյան «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



