Ավտովթար՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. մեքենան հայտնվել է հարակից ձորակում, կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 09:02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գարիկ Մ., ծնված 1982 թ.) և «Honda» մակնիշների (վարորդ՝ Արա Ա., ծնված 1985 թ.) ավտոմեքենաները, վերջինս հայտնվել է հարակից ձորում:
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Honda» մակնիշի ավտոմեքենան:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



