ԱԱԾ-ն՝ Գյումրիում խուզարկության մասին (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱյս պահին հանցավոր խմբակցության վնասազերծման գործի շրջանակում ձերբակալվել է 21 քաղաքացի, որոնց վերաբերյալ դատարանը միջնորդություն է ներկայացրել և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ քրեական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը: Պարզվել է, որ հանցավոր խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազար դոլարներով, իսկ թե ովքեր են գումարներ նրանց փոխանցել, այս պահին ԱԱԾ-ն պարզում է: Համբարձումյանը տեղեկացրեց, որ հայտնաբերված զինանոցը խմբի համար բավարար չի եղել, այդ պատճառով նրանք նախատեսել են նոր զինամթերք ձեռք բերել:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հանցավոր խմբի վնասազերծմանը օրը Գյումրիի Հայ կաթողիկե եկեղեցուն պատկանող «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի շենքում խուզարկություն է իրականացվել:
Բանն այն է, որ լրատվադաշտում շրջանառվում էր այն տեղեկությունը, Կաթողիկե եկեղեցուն պատկանող ռադիոկայանի համացանցային տիրույթի ուղիղ եթերում պարբերաբար հարցազրույցներ են տվել երեկ ձերբակալված Արթուր Վարդանյանի ղեկավարած «Հայոց Վահան» միության անդամները և հենց ինքը՝ Վարդանյանը: Պատասխանելով Past.am-ի հարցին՝ Համբարձումյանն ասաց, որ ռադիոկայանի շենքում զենք չի հայտնաբերվել: Խոսելով համացանցում վնասազերծման գործողությունների տեսագրության մասին՝ ԱԱԾ-ի աշխատակիցը հաստատեց, որ տեսագրությունը ԱԱԾ-ն է տվել լրատվամիջոցներին:
Լիլիթ Լալայան



