Ես վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է խաղալ հավաքականում․ Արայիկ Հարությունյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵս վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է խաղալ հավաքականում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում խոսակցություններին, թե Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կարող է այլևս հանդես չգալ հավաքականի կազմում, մանավանդ այն դեպքում, որ ֆուտբոլիստի մայրընշել էր, որ իրեն վիրավորել են և այդքանից հետո պետք է Հենրիխը որոշի՝ հանդես գալու է հավաքականի կազմում, թե ոչ։
«Կարծում եմ, որ այն ցավալի իրավիճակը, որ ստեղծվել էր ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ, այլևս անցյալում է։ Ես մեծ հույս ունեմ, որ բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել ֆեդերացիայի շուրջ, որոնք երբեմն արհեստական սրվում էին, անհրաժեշտ է թողնել անցյալում։ Ինձ համար շատ ցավալի կլինի, եթե նման զարգացում լինի։ Ես վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է խաղալ հավաքականում»,-ասաց Արայիկ Հարությունյանը։



