Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊՎԾ-ն Եղեգնաձորի համայնքապետարանում 210 մլն դրամի խախտումներ և թերացումներ է արձանագրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

ՀՀ  պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության ուսումնասիրություն և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են շուրջ 210 մլն  դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ  պետական վերահսկողական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է.

«2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։

  • Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից ավել կատարողական ակտեր են ներկայացվել միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների սպասարկման մասով՝ 14801 քմ:
  • 2016-2017թթ. ընթացքում համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրվել է օգնության գումարներ՝ խախտելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ համայնքի ղեկավարը իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները. միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Օրենքով այլ նպատակով նախատեսված, սակայն համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրված գումարը ենթակա է վերադարձման համայնքապետարանի բյուջե:
  • Համայնքապետարանը՝ չունենալով նշագծման աշխատանքներ պատվիրելու իրավասություն, պատվիրել և վճարել է գծանշման աշխատանքների համար:
  • Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից 2016-2017թթ. ընթացքում ամսական (փետրվար ամսից մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ) ներկայացված կատարողական ակտերում առկա ծառայության միավորի գների համադրությամբ պարզվել է, որ յուրաքանչյուր ամիս տարբեր գին է սահմանվել սանիտարական մաքրման ծառայության համար, որի արդյունքում ընկերությանն ավել գումար է վճարվել:
  • Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր։
  • Առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի համայնքապետարանի կարիքների համար նախատեսված ապրանքների մատակարարման համար իրականացվել է վճարում:
  • 2016-2018թթ Եղեգնաձորի ծննդատանը մարտի 8-ից- ապրիլի 7-ը ծնված երեխաներին օգնություն հատկացնելու նպատակով վճարված գումարի մի մասը որևէ փաստաթղթով չի հիմնավորվում:
  • Համայնքապետարանի և «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի միջև 03.02.2016թ. կնքվել է պայմանագիր, սակայն կատարողի կողմից ներկայացվել է պայմանագրային գնից ավելի մեծ գումարի չափով մատուցված ծառայություններ, որն էլ ամբողջությամբ համայնքապետարանի կողմից ֆինանսավորվել է:
  • Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում համայնքի բյուջեով նախատեսված շենք-շինությունների կապիտալ վերանորոգումների համար նախատեսված գումարի մի մասը ծախսվել է ընթացիկ վերանորոգումների համար, ինչի արդյունքում ոչ նպատակային են ծախսվել ֆոնդային բյուջեի գումարները:
  • 2016-2019թթ. իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ և թերացումներ։ Մասնավորապես՝ փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալներ, փաստաթղթերով ավել հաշվարկված գումարներ, պայմանագրային գնի թանկացում նախահաշվի նկատմամբ, իսկ իրականացված ասֆալտապատման աշխատանքների մի մասը դիտարկվել են որպես անարդյունավետ ծախս՝ ասֆալտապատման աշխատանքների ոչ պատշաճ որակի ապահովման տեսանկյունից:
  • Եղեգնաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնադրամներից մեկի հետ 2018 թվականին կնքվել է մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր և իրականացվել է համապատասխան վճարում: Սակայն անպարտաճանաչ կապալառուի պատճառով աշխատանքները դադարեցված են, վերսկսման ժամկետ նախատեսված չէ, ինչի արդյունքում ամիսներ շարունակ համայնքի մոտ 122 երեխաներ մնացել են առանց նախադպրոցական կրթության, իսկ մանկապարտեզների աշխատակիցներին փաստացի չաշխատելու պայմաններում վճարվել է աշխատավարձ:
  • Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Եղեգնաձորի համայնքապետարանից ստացվել է համապատասխան գրություն, որի համաձայն կապալառու կազմակերպությունները պարտավորվել են ողջամիտ ժամկետում պատվիրատուի պահանջով վերացնել առկա բոլոր թերությունները։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն»։

Եղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն