Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հունան Պողոսյանի որդին կծառայի էլիտար ստորաբաժանումում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Հունան Պողոսյանի որդիներից մեկը՝ Հովհաննես Պողոսյանը ծառայության կանցնի պատվոպահակային վաշտում, չնայած այդ ստորաբաժանումում ծառայելու խիստ պահանջներ կան։ Երեկ խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմում էր, որ իր որդին եւս հավակնում էր այդ վաշտում ծառայել, սակայն նրան չվերցրեցին, իսկ մարզպետի որդուն, որը չէր համապատասխանում ծառայության պահանջներին, վերցրին։ Բանն այն է, որ երիտասարդի կրծքավանդակով մեկ դաջվածք է եղել, իսկ նման զինծառայողներին սովորաբար պահակային ծառայության չեն տանում՝ դա համարելով  քրեական ենթամշակույթին հարելու կամ հոգեբանական անհավասարակշռության ապացույց։

Մոտ 10 օր առաջ Քանաքեռի զորամասում հանձնաժողովը ստուգել է պատվոպահակային ստորաբաժանումում ծառայության թեկնածու նորակոչիկներին և որոշել, թե նրանցից ովքեր են պիտանի ծառայությանը։ Մեզ հետ կապ հաստատած նորակոչիկի հայրը պատմեց, որ հանձնաժողովը աշխատում է «հին Հայաստանին» բնորոշ սկզբունքներով, պաշտոնյաների և ազդեցիկ մարդկանց որդիները նույնիսկ բժշկական ստուգում չեն անցնում․ «Ում որ սկզբից ուղարկում էին բժշկի մոտ, ուրեմն նա 100 տոկոսով չէր անցնում, իսկ պաշտոնյաների ու ազդեցիկ մարդկանց որդիներին նույնիսկ բժշկական ստուգման չէին ենթարկում»։

Hraparak.am-ի զրուցակիցն ասաց, որ իր որդու չանցնելը պատճառաբանել են ոտքերի ոսկորների գերաճով, մինչդեռ հայրը պնդում է, որ որդին ոչ մի գերաճ էլ չի ունեցել, հասակը պահանջվող 180 սմ-ից բարձր է եղել, ոտքերը ծուռ չեն եղել, սլացիկ կազմվածք ունի, իսկ ավելի կարճահասակ բայց ազդեցիկ ծնողներ ունեցող նորակոչիկների հասակը նույնիսկ չեն էլ չափել։ Հունան Պողոսյանի որդու վերաբերյալ մեր զրուցակիցն ասաց, որ բոլորը գիտեին նախապես, որ նա հաստատ անցնելու է, որովհետև  հայրը Սյունիքի մարզպետն է։ Ըստ մեր զրուցակցի՝ Պողոսյանի որդին պարանոցից մինչև գոտկատեղ ձգվող դաջվածք է ունեցել՝ խաչի տեսքով։ Երբ հանձնաժողովին հարցրել են, թե ինչպե՞ս է պատահում, որ դաջվածք ունեցող զինակոչիկը անցնում է, երբ դաջվածք չունենալը պարտադիր պայման է համարվում, հանձնաժողովի անդամներից մեկը պատասխանել է՝ «դե դաջվածք էլ կա, դաջվածք էլ, իրենը հո ուրիշ դաջվածք չի՞, խաչ է»։

Զինակոչիկի հայրը մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ նախկինում քննադատված բարքերը մինչ այժմ գործում են․ «Եթե վարչապետը սրանից տեղյակ է, ուրեմն իմ խոսելն էլ, ամեն ինչն էլ իզուր է, նշանակում է, որ իր տղային ձևական է ուղարկել Ղարաբաղ ծառայելու։ Ես միշտ էլ դեմ եմ եղել, որ առաջին դեմքի որդին սահման պահի, որովհետև այնտեղ վտանգավոր է ու չարժե, որ վարչապետի որդին նման վտանգի ենթարկվի, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ պաշտոնյաների համար էլի հին սկզբունքն է գործում»,- ասաց նա։

 

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասին