Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի դե­րա­կա­տա­րու­թյու­նը դպրո­ցա­կան նստա­րա­նից նվա­զեց­նե­լու մտադ­րու­թյուն­ներ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2019 թվականի ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում էին կրթության ոլորտում տեղի ունեցող զարգացումները և փոփոխությունները: 

Իշխանությունները երկրի կառավարումը ստանձնելուց ի վեր հայտարարում են, թե իրենց առաքելությունն է բարելավել ու բարեփոխել կրթական համակարգը: Այսպիսի մոտեցումը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հիմնավորում էին այն փաստարկով, թե իբր մեր կրթական համակարգը չի ապահովում երկրի զարգացումը, սակայն իրենք բարձր արդյունքների են հասնելու:

 Վարչապետն անգամ խոսում էր կրթական համակարգը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու մասին և ընդգծում, որ 22 տարեկանում պետք է ունենալ բարձրագույն կրթություն, 3 տարվա աշխատանքային փորձ և 3 լեզու իմանալ: 

Իսկ հասարակությունն ու համապատասխան մասնագետները մեծ հույսեր ունեին, որ կրթական համակարգում նախատեսվող բարեփոխումների իրականացմանը մասնակից կդարձնեն նաև իրենց, հանրային լայն քննարկման կդրվեն առաջարկվող նախաձեռնությունները և հաշվի կառնվեն իրենց դիտարկումները, սակայն կառավարությունը հանդես եկավ ոլորտին վերաբերող միակողմանի նախաձեռնություններով՝ առանց հաշվի առնելու հանրության կարծիքը: 

Չխորանալով քննադատությունների բովանդակության մեջ՝ իշխանությունները դրանք ներկայացրին քաղաքական լույսի ներքո, թե իբր իրենց դեմ պայքարում են միայն դավադիրները, ռևանշիստները, որոնք ցանկանում են պղտոր ջրում ձուկ որսալ: 

Արդյունքում կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ հանրության շրջանում ձևավորված մտահոգությունները տեղ չհասան, իսկ իշխանությունները իրենց մոտեցման հարցում մնացին անդրդվելի: 

Բայց, ինչպես երևում է, իշխանությունները միայն ներկայացված նախաձեռնություններով չեն բավարարվելու, նրանք պատրաստվում են կրթական համակարգի ներսում մինչև վերջ թուլացնել ազգային ինքնություն և արժեհամակարգ ձևավորող գործոնները: Եվ այս հարցում իրենց ուրույն դերակատարությունն ունեն, այսպես կոչված, սորոսականները: 

Այս անգամ աչքի ընկավ «Իմ քայլը» խմբակցության սորոսական պատգամավոր Սոնա Ղազարյանը, որը ԱԺ-ում կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ պնդեց, որ իր կարծիքով՝ հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանի հեղինակած այբբենարանի տեղն աղբամանում է, քանի որ դասագրքի լուսանկարներում կինը մշտապես ներկայացված է որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ:

 Հետո այդ հայտարարությանն անդրադարձավ Վաչագան Սարգսյանը՝ նշելով, որ Սոնա Ղազարյանը կեղծարար է և սուտ է խոսում: 

Իհարկե, Ղազարյանը հետո ներողություն խնդրեց կոպիտ ձևակերպման համար, սակայն մնաց իր տեսակետին հավատարիմ: ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը Սոնա Ղազարյանը չբավարարվեց վերոնշյալ հայտարարությամբ և մեղադրեց ուսուցիչներին կարծրատիպային մոտեցումների հարցում։ 

Նա հայտարարեց, թե իբր հարցումների արդյունքում պարզվել է, որ Շիրակի մարզում ուսուցչուհին աղջիկներին հորդորում է համեստ լինել, իսկ տղա աշակերտներին ասում է՝ մի լացեք, տղամարդ եք։ 

Ըստ պատգամավորի՝ ուսուցիչների այս մոտեցումը խոչընդոտ է հանդիսանում իրապես հավասար հասարակություն կրթելու հարցում:

Ինչպես տեսնում ենք, իշխանությունները կրթական համակարգի շուրջ շատ հեռահար և վտանգավոր մտադրություններ ունեն, որի արդյունքում արժեհամակարգի դերակատարությունը նվազեցվելու է հենց դպրոցական նստարանից, իսկ սա չի կարող չխորացնել հանրության շրջանում առկա մտահոգությունները, և բացառված չէ, որ բանը հասնի նրան, որ արդեն հաջորդ տարի մեծ թվով քաղաքացիներ դուրս գան փողոց իրենց բողոքը տեղ հասցնելու նպատակով:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականը