Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կու­տակ­վել են հար­ցեր, որոնք դար­ձել են խրո­նիկ և պայ­թյու­նավ­տանգ».

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

2018 թվականը հեղափոխության տարի էր, որն ամբողջությամբ անցավ հենց այդ ֆոնի վրա։ Հասարակության ամենալայն շերտերն այդ ընթացքում շատ երևույթների և գործընթացների նկատմամբ բավականին մեղմ վերաբերմունք էին դրսևորում։ 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որն, ամփոփելով արդեն 2019 թվականը, «Փաստի» հետ զրույցում անցնող տարվա համար ներքաղաքական առումով այլ իրողություններ արձանագրեց։

2019-ը կորսված հնարավորությունների տարի էր

«2019թ. սկիզբը դրվեց ոչ թե հունվարի 1-ին, այլ դեկտեմբերի 9-ին, երբ տեղի ունեցան ԱԺ ընտրությունները, և իշխանությունն ամբողջովին անցավ հեղափոխական թիմին։ 

Հույս կար, որ իշխանությունն այդպիսով պետք է ավարտված համարեր հեղափոխությունը, պետք է հասկանար, որ տեղի է ունեցել հեղափոխության արդյունքների քաղաքական կապիտալիզացիա, որ գործի անցնելու ժամանակն է՝ իրականացնելու այն ծրագրերը և խոստումները, որոնց մասին խոսվել էր թե՛ նախընտրական թեզերում, թե՛ հեղափոխության ժամանակ։ 

Ցավոք, այդ ակնկալիքները չարդարացան, որովհետև իշխանությունը մինչ օրս էլ պայքարում է, իր խոսքերով ասած, նախկին ռեժիմի դեմ։ Կարծում եմ՝ իրականում ոչ թե պայքարում է, այլ այդպիսի տեսլական է ձևավորում, որ փորձի հանրության որոշակի դժգոհությունները մեղմացնել։ 

Այս ամենին զուգահեռ՝ նաև անընդհատ մեղավորներ է փնտրում»,ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ նոր մեղավորներ գտնելը բավականին դժվար է, և այդ պատճառով այսօրվա իշխանությունները հետևողականորեն հիշում են նախկիններին։ 

«2019 թվականը, ցավոք, կորսված հնարավորությունների տարի էր, որովհետև բաժանումներով միգուցե կարելի է գնալ նախկին համակարգերի դեմոնտաժի կամ հեղափոխության, բայց նոր համակարգեր, «նոր Հայաստան» ձևավորելու համար պետք էր փորձել համախմբել հասարակությանը։ 

Բայց սիրո և հանդուրժողականության կոչերն ընդամենը կոչերի մակարդակում էին, հանուն «նոր Հայաստանի» կառուցման համախմբման գործընթաց ամենևին չէր իրականացվում։

 Իշխանության մարտավարության հիմքում պերմանենտ հեղափոխությունն էր՝ «հեղափոխությունն ունի սկիզբ, բայց չունի ավարտ» տրամաբանության մեջ։ 

Ւշխանություններն էլ են հասկանում, որ հեղափոխությունը վաղուց ավարտված է, նախկին իշխանությունն ունի նվազագույն ազդեցություն, բայց վերոնշյալ մարտավարությունն ուղղակի որպես տեխնոլոգիական հնարք է օգտագործում»,-ասաց Վ. Հակոբյանը։

Համակարգային կառավարման բացակայություն և որոշումներ՝ պահի ազդեցության տակ

Նա նշեց, որ 2019թ.-ին մեզ մոտ ոչ այդքան արտաքին, որքան ներքին թշնամու մտատիպարն է գերակշռել. 

«Վերջին շրջանում էլ պարզվեց, որ հեղափոխությանը խանգարում են պետական համակարգը, ուժային կառույցները, ոչ պրոֆեսիոնալ կադրերը, վերլուծաբանները և այլն։ 

Կարծում եմ՝ «հակահերոսներ» փնտրելու մարտավարությունը 2020թ.-ին շարունակվելու է, որովհետև առայժմ կառավարման հիմքում հենց դա է դրված։ Մեծ հաշվով, կա մի անձ, որին պետք չէ ինստիտուցիոնալ պետական կառուցվածք։ 

Նման պարագայում հնարավոր չէ, որ որևէ պետական համակարգ կարողանա էֆեկտիվ գործել, կայանալ, որովհետև նման խնդիր դրված չէ»։ Վիգեն Հակոբյանը հիշեցրեց, որ վարչապետն ինքն է հայտարարում, որ չկան կադրեր, որոնք ի վիճակի են ներկայացնել հայեցակարգեր, օրենսդրական նախաձեռնություններ։ 

«Վերջերս նույնիսկ սրտնեղեց, որ առաջին, երկրորդ դասարանի մակարդակի ինչ-որ փաստաթղթեր է ստանում։ 

Այս պարագայում պե՞տք է զարմանալ, որ իշխանության շատ հայտարարություններ, նախաձեռնություններ անընդհատ հայտնվում են հասարակության քննադատության թիրախում, որոնց թվում միայն ընդդիմադիր հասարակական շերտերը չեն։ 

Այս առումով ես մեկ անգամ էլ եմ առիթ ունեցել ասելու, որ այս իշխանությունն իր բարեկամներին ընդդիմադիր, իսկ ընդդիմադիրներին թշնամի դարձնելու ունիկալ տաղանդ ունի։ Մեծ հաշվով, երկրում ոչ միայն համակարգային կառավարում, այլև այդ կառավարման համար անհրաժեշտ ունակություն, պատրաստակամություն, պատկերացումներ ու հայեցակարգեր չկան։ 

Ըստ այդմ, արդեն կարող ենք փաստել, որ նոր իշխանության մեջ առանցքային դեր կատարող մարդիկ պատրաստ չեն երկրի կառավարման։ Այս ամենի բացակայության պարագայում պահի ազդեցությունների տակ որոշումներ են ընդունվում, հետո պարզվում է, որ այդ որոշումներն իրենք անգամ ի վիճակի չեն իրագործել։ 

Ավելին, անգամ դիմադրողականություն չունեն, որովհետև երբ հասարակության ինտելեկտուալ հատվածներն անգամ չնչին խմբով են բարձրաձայնում այս կամ այն խնդրի մասին, իշխանություններն ընկրկում են։ Իրականում շատ արագ պարզ է դառնում, որ շատ նախաձեռնություններ կեղծ օրակարգեր են։ 

Իհարկե, կան մեծ խնդիրներ, որոնք իշխանությունը մերթընդմերթ փորձում է լուծել, բայց, տեսնելով, որ ատամները կրկին չեն կտրում, հետ է քաշվում։ 

Ընդհանուր առմամբ, կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք դարձել են խրոնիկ և անընդհատ պայթյունավտանգ են»,-ասաց նա՝ նշելով, որ եթե հանկարծ թե՛ ներսից, թե՛ դրսից պարտադրված բոլոր խնդիրների լուծման վերջնաժամկետները համընկնեն, իշխանությունը խնդիրների առաջ կկանգնի։

«Մարաթոնն» իրենց սպորտաձևը չէ

«Օրինակ է Ստամբուլ յան կոնվենցիան, որի դեպքում ակնհայտ է, որ այն պարտադրվում է Արևմուտքի կողմից։

Օրինակ է Ամուլսարի խնդիրը, որը դարձել է ամենամեծ խնդիրներից մեկը, որովհետև Ամուլսարի շահագործման թե՛ թույլտվությունը, թե՛ արգելումը մեծ խնդիրներ է առաջացնելու իշխանության համար։ Այս սերիայից է նաև Սահմանադրական դատարանի «էպոպեան»։ 

Ուռա գոռալով՝ ինչ-որ հարցեր են փորձում լուծել՝ առանց հետևանքները հաշվարկելու։ Ընդհանուր առմամբ, բոլոր քայլերը ոչ թե մեկ քայլանոց, այլ կես քայլանոց են, որոնք շատ հեշտ կոտրվում են։ 

Օրինակ՝ ՍԴ-ի շուրջ «բլից կրիգ» փորձեցին անել, մեկ էլ հանդիպեցին լուրջ դիմադրության, ու հիմա, կարծես թե, ուզում են ավելի երկար խաղալ։ Այս ամենին գումարվում է նաև Ռոբերտ Քոչարյանի հարցը։ 

Կարծում եմ՝ իշխանություններն այս թեմայի պատանդն են մնացել, և չեն հասկանում՝ ինչպես դուրս գալ իրավիճակից, որովհետև առայժմ պաշտպանական կողմի մարտավարությունը շատ ավելի էֆեկտիվ է։ 

Հեղափոխությունից ավելի քան մեկուկես տարի հետո էլ հանկարծ հիշում են, որ գոյություն ունի Սերժ Սարգսյան, որին ինչ-որ մեղադրանք են ներկայացնում, ինչը, որքանով հասկանում են, ևս անխոցելի չէ։ 

Այս ամենից զատ՝ օրումեջ Արցախի հարցի շուրջ նոր երանգներ են գալիս։ 

Խոսում են երկրում կրթության զարգացման մասին, բայց քայլեր են արվում, որոնք տարակուսանք են առաջացնում։ Այսինքն, ուզում եմ ասել, որ թեպետ ամեն ինչին կպել են, բայց, այդուհանդերձ, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծում չեն ստացել։ 

Իշխանության մարտավարությունը գրեթե բոլոր հարցերի շուրջ հետևյալն է. մի հատ գոռգոռանք, սպառնանք, ասենք՝ սա կանենք, նա կանենք։ 

Բայց եթե «բլից կրիգով» չի ստացվում, իրենք երկար վազող չեն։ 

Այս դեպքում կարող ենք համարել, որ «մարաթոնն» իրենց սպորտաձևը չէ. խոսքը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտների «մարաթոնների» մասին է»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Չկա նորմալ մենեջմենթ, չկա ընկալում, թե իրենցից ի՞նչ են պահանջում

Վիգեն Հակոբյանի խոսքով, այսօր ընդդիմության համար հեշտ է, որովհետև իշխանություններն իրենք են իրենց գլխին մեծ խնդիրներ սարքում. «Յուրաքանչյուր ելույթ նոր քաղաքական օրակարգ է ձևավորում։ 

Զգացվում է, որ անգամ 30-40 հոգանոց ակցիաներն են խուճապ առաջացնում իրենց մոտ, որովհետև իրենք վստահ չեն, որ ճիշտ քայլեր են անում։ 

Իսկ նշվածի պատճառն այն է, որ չկան նաև հայեցակարգեր, այդ հայեցակարգի հիման վրա կառույցներ, այդ հայեցակարգերի ու կառույցների նպատակահարմարություններից բխող կադրեր։ 

Այստեղ կարելի է բերել օպտիմալացման օրինակը, որով մեկուկես տարի շարունակ ահաբեկում էին ամբողջ պետական համակարգը, ինչից հետո էլ զարմանում են, որ ողջ պետական համակարգը դիմադրում է. երբ պետական համակարգ ես մտնում ու առաջին կամ երկրորդ օրը ում տեսնում, ասում ես՝ դուք բոլորդ կոռուպցիոն համակարգի մասնիկ եք, ապա սա վանում է մարդկանց, այդ թվում՝ նրանց, որոնք ձեզ բերել են իշխանության։ 

Պարզ է, որ դրանից հետո առնվազն խուլ դիմադրություն կլինի, թեպետ պարզվում է, որ, ըստ վարչապետի, համառ դիմադրություն կա»։ 

Տվյալ դեպքում շատ շատերը «հում» են և «խակ»

Երբ հայտարարվում է, որ կառավարման ողջ համակարգը դիմադրում է, ըստ քաղտեխնոլոգի, մեծ հարց է, թե ովքեր են մեղավորները։ Նրա խոսքով, չի բացառվում, որ մեղավորության վեկտորը կրկին նախկին իշխանության ուղղությամբ է։

«Վստահ չեմ, որ Ն. Փաշինյանը նկատի ունի այն, որ իր իսկ նշանակած կադրերը, նախարարները, նրանց տեղակալները, վարչության պետերը կամ քարտուղարներն են դիմադրում հեղափոխությանը կամ տապալում կառավարման համակարգը։ 

Բայց ցանկացած նորմալ երկրում, երբ ղեկավարը համարում է, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է կառավարության քաղաքականությանը, այն էլ դիմադրում է մեկ տարի յոթ ամիս, առաջին քայլը նախարարներին փոխելը պետք է լինի։ 

Եթե ասում է, որ կառավարման համակարգը համառորեն է դիմադրում, նշանակում է, որ իր կողմից նշանակված բոլոր նախարարներն ու մարզպետները տապալել են իրենց գործունեությունը, չեն տիրապետում իրենց համակարգերին։ 

Այսինքն, չկա նորմալ մենեջմենթ, չկա ընկալում, թե իրենցից ի՞նչ են պահանջում։ Առանձնակի խիզախություն է ընդունել, որ կադրերի հարցում հնարավոր է նաև սխալվել, ինչը նաև հեղափոխական իշխանությանն է վերաբերում։ 

Միգուցե որևէ մեկն այս պաշտոնին «ձգում» է, բայց մյուս պաշտոնի համար դեռ «հում» է ու «խակ»։ Տվյալ դեպքում շատերը «հում» են և «խակ»։ 

Կարծում եմ՝ քաղաքական կարանտինը, որի մասին ես ժամանակին ասում էի, շատ վաղուց անցել է»,-ասաց քաղտեխնոլոգը՝ մատնանշելով կառավարման համակարգում կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները չեն կարող առանձին գոյություն ունենալ. Չինաստանի ԱԳ նախարար Ուժեղ Մարտունի. լուսանկարներՄբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում» Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանՈւշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պարագվայի անկախության օրը Ուկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրա Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանել Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Մահացել է Շողիկ Ոսկանյանը Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ է բռնկվել Նուռնուսում գտնվող տներից մեկի տանիքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը «Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել Սկանդալ՝ «Եվրատեսիլի» բեմում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության առջև բարձրաձայն փռշտալու համար«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանՓոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԻրանը Ռուսաստանի հետ քննարկել է հարստացված ուրան պահելու առաջարկը Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԱնժամանակ կյանքից հեռացել է Նարեկ ՂարիբյանըՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս Փաշոյան