ԱՄՆ-ում շղթայական ավտովթարի հետևանքով իրար է բախվել 69 մեքենա. կան տասնյակ տուժածներ (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ Վիրջինիա նահանգում նախօրեին`դեկտեմբերի 22-ին, մառախուղի և մերկասառույցի պատճառով իրար է բախվել 69 մեքենա, որի հետևանքով տուժել է 51 մարդ, հայտնում է նահանգային ոստիկանությունը Twitter սոցիալական կայքի իր էջում:
Ոստիկանների տեղեկություններով` տուժածներից 11-ը լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացած տուժածների վնասվածքներն աննշան են: Մահվան դեպք չի գրանցվել:
Մասսայական ավտովթարը արգելափակել է մայրուղու շարժը, սակայն այժմ ճանապարհը մաքրվել է, և երթևեկությունը վերականգնվել է:




1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



