ՊՍԺ-ն հաղթեց Մբապեի դուբլի եւ Նեյմարի ու Իկարդիի գոլերի շնորհիվ (տեսանյութ)
ՍՊՈՐՏՖրանսիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Ամիեին»։ Փարիզյան թիմն առավելության հասավ 4։1 հաշվով (տեսանյութ)։
Գերմանացի Թոմս Տուխելի գլխավորած թիմին հաղթանակ բերեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլը, բրազիլացի հարձակվող Նեյմարի եւ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի գոլերի շնորհիվ։
ՊՍԺ-ն 18 խաղից հետո 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ֆրանսիայի առաջնության հաջորդ տուրը կմեկնարկի հունվարի 10-ին։
Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր
ՊՍԺ - «Ամիեն»՝ 4։1
«Դիժոն» - «Մեց»՝ 2։2
«Մարսել» - «Նիմ»՝ 3։1
«Մոնակո» - «Լիլ»՝ 5։1
«Մոնպելյե» - «Բրեստ»՝ 4։0
«Նանտ» - «Անժե»՝ 1։2
«Նիցա» - «Թուլուզ»՝ 3։0
«Ռեյմս» - «Լիոն»՝ 1։1
«Ռեն» - «Բորդո»՝ 1։0
«Ստրասբուրգ» - «Սենթ Էթյեն»՝ 2։1

1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



