Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աննան անկեղծ տխրությամբ խոստովանեց՝ «...ոնց եմ կարոտել էդ ազատությունը, մեքենա վարելը». Գոհար Աբաջյան

ԲԼՈԳ

Past.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարական առանձնատներում այս պահին ապրում ենք մենք և վարչապետի ընտանիքը։ Բոլորիս ծանրաբեռնվածության և աշխատանքի բերումով շատ հազվադեպ ենք հանդիպում տարածքում, երևի թե չեմ սխալվի, եթե ասեմ՝ 1 տարվա ընթացքում կարողացել ենք բակում նստել և զրուցել 2 կամ 3 անգամ։

Զրույցներից մեկի ժամանակ Աննան անկեղծ տխրությամբ խոստովանեց․ «Նենց եմ նախանձում, երբ առավոտյան պատուհանից տեսնում եմ, ոնց ես դուրս գալիս, հանգիստ նստում մեքենադ ու գնում աշխատանքի․․․ ոնց եմ կարոտել էդ ազատությունը, մեքենա վարելը»:

Ինձ այս առումով նախանձում է նաև Արարատը։ Մեկ մեկ, երբ կիրակի տանն է լինում, նստում է մեքենան ու սկսում քշել դաչայի տարածքում)։

Երբեմն նյարդերս տեղի են տալիս, երբ ուզում եմ երեխաների հետ կիրակին անցկացնել միասին ու հասկանում եմ, որ դա անհնար է․ անհնար է, քանզի եթե Արարատը մեր հետ է, մենք առանց անվտանգության չենք կարող դուրս գալ զբոսնելու։ Գեղեցիկ կանաչապատ տարածքը հաճախ բանտի նման մի բան է հիշեցնում, որից դուրս գալիս քեզ պետք է ուղեկցեն։

Հեռվից շքեղություն թվացող այդ մեքենաները ներսում նստողների համար փակ դռներով մի կետից մյուս կետ տեղաշարժվող մարմիններ են, որոնցից դուրս դու թողում ես քո ազատ շարժվելու իրավունքը:

Ես սիրով հրաժարվել եմ սպասարկող մեքենայից, քանի որ ես դա կարող եմ անել, ինձ ոչինչ օրեքով պարտադրված չէ։

Կարո՞ղ է ԱԺ նախագահը հրաժարվել՝ ոչ։

Կարո՞ղ են վարչապետն ու նրա ընտանիքը հրաժարվել՝ ոչ։

Ես հասկանում եմ, որ Սաշիկ, Գոնսալես, հեռախոսի շուկայի մենաշնորհ-որդի և մեդիադաշտի մենաշնորհ-փեսա տեսած հասարակությունը դեռ շատ զգայուն է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Ես նաև վստահ եմ, որ տարիներով ձևավերված այդ վախերը դեռ տարբեր դրսևորումներ են ստանալու` ստատուսների և մամուլի «բացահայտումների» տեսքով:

Բայց նման բարձրադիր ու վեհ դիրքերից 21 տարեկան աղջկան քննադատելուց առաջ մի պահ կանգ առեք ու կտեսնեք, որ նրա միակ «մեղքն» եղել է այն,որ ակամա ենթարկվել է իրեն պարտադրված օրենքի պահանջներին:

Իսկ չգնված մայբախների, չոսկեզօծված պատերի, չպատվիրված մեքենաների մասին գնահատականներ տալու դեռ 4 տարի ունեք:

Հ․Գ Մարիամի հետ վերջին անգամ շփվել եմ Jamiroqui համերգին։ Վարորդական իրավունքի քննությունը լավ հանձնել էր և ոգևորված սպասում էր, երբ է սկսելու վարել»:

iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովԱրթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով