Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ցածր մա­կար­դա­կի վրա գտնվող էկո­նո­մի­կան, միկրո­բիզ­նես­նե­րի նման հսկա քա­նա­կը տնտե­սա­կան աճի ցու­ցա­նիշ չեն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Անցնող տարվա տնտեսական իրավիճակի բնութագիրը գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ոչ թե զուտ թվային ցուցանիշների, այլ ավելի շատ ոլորտների փոխկապակցվածության, մենեջմենթի խնդրի և առաջարկվող փոփոխությունների համատեքստում է դիտարկում։ 

«Փաստի» հետ զրույցում նա ներկայացրել է 2019թ. դրական միտումները, խոսել նաև դեռևս լուծում չստացած հարցերի մասին։ 

Դրական հանգամանքների շարքում, ըստ մեր զրուցակցի, մի քանի ռազմավարություններն են, որոնք խոստումնալից են. 

«Կառանձնացնեմ նաև ճանապարհաշինության գործընթացը, կոռուպցիայի նվազման ցուցանիշներ ևս ունենք։ Բիզնես սկսելու առումով աղմկոտ երևույթներ ևս չկան, ինչպիսին, օրինակ «փայ մտնելն» է»։ 

Դրականի կողքին նա դեռևս լուծում չստացած հանգամանքներ ևս առանձնացրել է։ Գ. Մակարյանն առաջին հերթին ընդգծում է համայնքների մասին.

 «Համայնքները դեռ շատ հեռու են զարգացման ծրագրերից, դրանց մշակմանն ուղղված քայլերից։ Խնդիրներն ինքնուրույն լուծելու տեսանկյունից համախմբվածությունը բացակայում է։ Դոտացիաների վրա նստելու ցանկությունը դեռևս ակտուալ է։ 

Մյուս խնդիրը, որը շարունակեց խնդրահարույց մնալ, Վերին Լարսից բխող հարցերն են։ 

Խոսվեց այլընտրանքային ճանապարհների, լաստանավեր ձեռք բերելու մասին, բայց խնդիրը, միևնույն է, դեռ կա։ 

Ուզում եմ առանձնացնել նաև դատական համակարգը, որտեղ անընդհատ ձգձգված գործընթացներ, ամիսներով դատեր են ընթանում. եթե տնտեսվարողը որոշի այդ ճանապարհով գնալ, տարիներով պետք է մնա դատական գործընթացի մեջ, ինչը հոգնեցնող է։ 

Միգուցե օրենսդրությունը պետք է փոխել, ինչ-որ լուծում գտնել, հստակ ժամանակահատվածներ նշանակել»։ Խոսելով ներդրումներից՝ Գագիկ Մակարյանը նախ նշեց, որ կրթությունն էականորեն արգելափակում է տնտեսության զարգացումը, ինչն իր հերթին խոչընդոտ է նաև ներդրումների համար. 

«Եթե մենք խոսում ենք լուրջ տնտեսական հեղափոխության, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության մասին, անպայման ուշադրություն պետք է դարձնենք կրթությանը։ Ընդ որում, գաղտնիքը միայն փողն ավելացնելը չէ։ 

Գաղտնիքը կրթական ճիշտ ռեֆորմների կազմակերպման, տնտեսության ճյուղերի զարգացումը ճիշտ գնահատելն ու հասկանալն է։

 Հիմա մենք որակյալ կադրերի և անհրաժեշտ մասնագետների պակաս ունենք։ Առհասարակ պետք է հասկանալ, որ գործարարների համար միայն հեղափոխությունների արդյունքները, որոշակի ռազմավարությունները բավարար չեն։ 

Գործարարը միշտ բիզնեսի պրիզմայով է դիտարկելու իրավիճակը՝ հասկանալու՝ վտանգներ կա՞ն, թե՞ ոչ։ Իսկ բիզնեսը պաշտպանվելու խնդիր ունի։ 

Նման օրենսդրական միջավայրի, քաղաքական տրամադրության, պետության կողմից ներդրողի նկատմամբ հարգանքի բացակայության, ենթակառուցվածքների, կադրերի պակասի դեպքում ներդրողները չեն ցանկանա աշխատել։

 Հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածը որոշակի սպասողական իրավիճակ է առաջացնում, որովհետև ներդրողը չգիտի, թե վաղը որ օրենքը կփոխեն, ստուգումների համակարգը կլավացնեն, թե ոչ։ 

Այս ամենից զատ կա նաև Ամուլսարի պատմությունը, իսկ որոշ խոշոր բիզնեսների նկատմամբ ստուգումները սկսում են անհանգստացնել, որովհետև դրսի ներդրողը չգիտի, թե այդ քայլերի հիմքերը որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ։ 

Քանի դեռ փոփոխությունների գործընթաց կա, նրանք չեն շտապի։ 

Զուգահեռ, այդուհանդերձ, պետք է հասկանալ, թե որ ոլորտներում պետք է խոշոր մասշտաբի ներդրումներ արվեն։ Այս առումով, երբ կառավարությունը չի ստեղծում այն ներդրումային փաթեթները, որոնք իրեն են անհրաժեշտ, հնարավորություն է կորցնում։ 

Ներդրողները հաճախ ոչ թե գաղափարը, այլ փողը ձեռքներին են գալիս։ 

Բայց մեզ մոտ դեռ դեռ չկա այն ավանդույթը, երբ պետությունն ինքը պատվիրող կլինի։ Պատճառն այն է, որ սկսնակ ղեկավարները թե՛ ժամանակի, թե՛ նաև վատ մենեջմենթի պատճառով չկարողացան ձևակերպել, ձևավորել այն գաղափարը, թե պետությունն ինչի՞ կարիք ունի։ 

Բացի այդ, մենք չունենք գերակայություններ»։ Գագիկ Մակարյանը տնտեսության զարգացման լուրջ խոչընդոտ է համարում նաև մարդկային կապիտալի խնդիրը։ «Տարիների ընթացքում բազմապիսի իրավիճակները, էկոլոգիական հարցերը լուրջ խնդիրներ առաջացրեցին։ 

Ստացանք մի պատկեր, երբ մեզ մոտ հետզհետե շատացան ծանր հիվանդությունները։ Առողջապահության ոլորտում այդ առումով ավելի շատ կանխարգելիչ հատվածը պետք է ուժեղացվի, ինչը ենթադրում է հասանելի բժշկություն, տարեկան համատարած ստուգումներ։ 

Նշված խնդիրը բեռ է, ու քանի որ միգուցե հասկանում, բայց չեն կարողանում լուծել այդ բեռը, մտածում են առողջապահական ապահովագրության 6 տոկոս հարկ մտցնելու մասին, ինչին ես դեմ եմ։ 

Հիմա տնտեսական վիճակը նոր է սկսում առողջանալ, ու այդ բեռը կարող է բավականաչափ փոխել այդ բալանսը։ 

Մի կողմից ուրախանում ենք, որ եկամտահարկը մոտ 23 տոկոս պետք է դառնա, որ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը չի հարկվում, որ նվազագույն աշխատավարձը բարձրացավ, բայց, մյուս կողմից, սրանով միանգամից բեռը փոխում ենք:

Բացի այդ, հասկանալի չէ, թե այդ գումարը ինչպե՞ս պետք է ծախսվի։ Մեխանիզմը հղկված չէ, վերլուծության կարիք կա»,-ընդգծեց Գ. Մակարյանը՝ պետական ապարատում առկա խնդիրները ևս դասելով չլուծված ու խոչընդոտ հանդիսացող երևույթների շարքին։ 

«Այսօր պետական կառուցվածքում հստակ չէ աշխատանքի ծավալների բաշխվածությունը, հստակ չեն գործառույթները։ 

Պետական ապարատում առկա է գերլարվածություն, ինչը պայմանավորված չէ միայն աշխատանքի ծավալով։ Պատճառները, միգուցե, պետք է հասկանալ հոգեբանների, սոցիոլոգների մակարդակով։ 

Ու սա այն դեպքում, երբ ռեֆորմների ծավալներն այդքան չեն մեծացել, հարցերն էլ շատ չեն, որովհետև նամակների սկզբնական պիկն այլևս չկա, թեպետ կան նամակներ, որոնք անգամ կորչում են։ Երևի ում դուր չի եկել, շպրտել է։ 

Մենեջմենթի խնդիրները պետք է կարգավորվեն, որոշ ոլորտներում կադրերի համալրման խնդիր կա։ 

Եթե մարդիկ գերլարված ու նյարդային աշխատում են, իրենց աշխատանքի որակն էլ է ընկնում։ 

Իսկ շատ պաշտոնյաների մոտ ռեֆորմների վերաբերյալ հարցադրումները որպես լրացուցիչ գլխացավանք են դիտարկվում, ինչը հանգեցնում է նրան, որ լավ առաջարկներն ու խորհուրդները, որոնց մասին նաև մամուլով ենք հայտնում, համապատասխան արձագանք չի ստանում»։ 

Մեր զրուցակիցը, որպես տնտեսության շարժիչ ուժ, կարևոր բաղադրիչ է համարում նաև բանկերի հասանելիությունը, որը, ըստ նրա, ավելի պետք է մեծանա. 

«Սուբսիդավորումներով, երաշխիքային հիմնադրամներով կամ ռիսկերի կառավարման մոդելով տոկոսադրույքները պետք է իջեցվեն, որ էկոնոմիկան փող վերցնի։ 

Տեսեք, հիմա փողը որտեղի՞ց է գալիս. արտադրանք-վաճառք, միջազգային աջակցման ծրագրեր, արտահանման ուղիներ, օտարերկրյա ներդրողներ։ 

Բայց մենք այս բոլոր հարցերում խեղճանում ենք, առաջատար չենք։ Իսկ ակտիվ ձեռնարկությունների թիվը տիպիկ տնտեսական ցածր մոդելի արդյունք է, որոնք մեկ փակվում են, մեկ՝ բացվում։ 

Միջինը 80 հազար է այդ թիվը, որի 75 տոկոսը միկրոձեռնարկություններ են, որոնք հիմնականում զբաղվում են առևտրով։ 

Այսպիսի ցածր մակարդակի վրա գտնվող էկոնոմիկան, ցածր արտադրողականությունն ու միկրոբիզնեսների նման հսկա քանակը տնտեսական աճի, մրցունակության ցուցանիշ չեն։ 

Դրանք իրականում վատ ցուցանիշներ են։ Իհարկե, տուրիզմը բերեց փոքր բիզնեսի զարգացմանը, բայց էկոնոմիկան պետք է կառուցել ավելի ամուր սյուների վրա, և այդ առումով միջին ու խոշոր բիզնեսի դերակատարությունն է շատ կարևոր։

 Այդուհանդերձ, այսօր նաև կառավարության ներսում երբեմն արտահայտված տրամադրություն կա դեպի խոշոր բիզնեսը, բայց պետք է հասկանալ, որ խոշոր բիզնեսն է իր ուսերին կրում տնտեսության սյուները։ 

Ավելին, այդ սյուներն իրենք են, և խոշոր բիզնեսին պետք է զգուշորեն վերաբերվել։ Ամփոփելով՝ Գագիկ Մակարյանը շեշտեց, որ ցածր տոկոսներով առաջ գնալը մեզ ձեռնտու չէ, ավելի մեծ քայլերով պետք է առաջ գնալ. «Ես 2020թ. բյուջեն համարել եմ մուտքերի բյուջե։

 2020 թվականը Հայաստանի համար կարող է նմանվել մի վիճակի, երբ մարզիկը գնում է տրամպլինից ցատկելու, բայց մինչ այդ շունչ է քաշում, ներշնչում է իրեն։ 

2020թ.-ն այդ ներշնչանքի ու թռիչքին պատրաստվելու ժամանակաշրջանը պետք է լինի՝ ամեն ինչ ճիշտ ձևով շարունակելու դեպքում։ 

Ճիշտ ձևով շարունակել ասելով՝ նկատի ունեմ այն, որ որոշ նախարարություններում, պետական մարմիններում պետք է փոխվի մենեջմենթը, կադրերի որոշակի համալրում պետք է լինի, երկխոսությունը պետք է լավացվի, ամբիցիաները, չլսելը, սեփական գերատեսչության շահերը գերադասելը պետք է բացառվի»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները չեն կարող առանձին գոյություն ունենալ. Չինաստանի ԱԳ նախարար Ուժեղ Մարտունի. լուսանկարներՄբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում» Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանՈւշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պարագվայի անկախության օրը Ուկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրա Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանել Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Մահացել է Շողիկ Ոսկանյանը Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ է բռնկվել Նուռնուսում գտնվող տներից մեկի տանիքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը «Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել Սկանդալ՝ «Եվրատեսիլի» բեմում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության առջև բարձրաձայն փռշտալու համար«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանՓոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԻրանը Ռուսաստանի հետ քննարկել է հարստացված ուրան պահելու առաջարկը Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԱնժամանակ կյանքից հեռացել է Նարեկ ՂարիբյանըՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս Փաշոյան