Եղանակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում դեկտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0+2, վաղը ցերեկը՝ +12+14:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+11,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+11,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10+13,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+11,
Լոռիում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +14+18,
Տավուշում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+11,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,
Արարատում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+15,
Արմավիրում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+11,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +18+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +13+18,
Արցախում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +14+17 (հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+22):



