41-ամյա Բուֆոնը մտադիր չէ հաջորդ տարի ավարտել կարիերան
ՍՊՈՐՏ
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադրություն չունի հաջորդ տարի ավարտել կարիերան։ 41-ամյա խաղացողը հույս ունի երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, հաղորդում է Calciomercato-ն։ Իտալական ակումբի ղեկավարությունը եւս ցանկություն ունի շարունակել համագործակցությունը Բուֆոնի հետ։
Բուֆոնը 2001 թվականին է «Պարմայից» տեղափոխվել «Յուվենտուս»։ 2018-2019 թվականներին ֆրանսիական ՊՍԺ-ում անցկացնելուց հետո Բուֆոնը վերադարձավ «Յուվենտուս»։ Թուրինյան ակումբում նա անցկացրել է 663 հանդիպում, բաց թողել 524 գոլ։
Ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման, բաց թողել 6 գոլ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



