Երևան, 22.Օգոստոս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


2020 թվականի աստղագուշակը ձեզ կպատմի, թե ինչպիսին կլինի ձեր սիրային կյանքը հաջորդ տարի

ԼԱՅՖ

 

Առավել մանրամասն ՝այստեղ

 


Կենդանակերպի բոլոր նշանների համար 2020-ը կլինի անհավատալի տարի՝ լի սիրով և դրա հետ կապված ամեն ինչով: Պարզեք, թե ինչ են ձեզ խոստանում աստղերը. Արդյո՞ք ձեր տարին լեցուն կլինի կրքով, թե՞ ձեզ սպասվում է սիրային դրամա:

 

 

 

 

 

Խոյ – Դուք կգտնեք ոչերկրային երանություն

 

Հաջորդ տարին Խոյերի սիրային կյանքի համար կսկսվի լավ, ինչպես երբեք: Նա բառացիորեն կցողվի հաճոյախոսությունների անձրևով, նրա արտաքինը կփառաբանեն մինչև երկինք, իսկ ընդհանուր ուշադրությունը կբարձրացնի նրա ինքնավստահությունը անհասանելի բարձրության վրա: Եթե ​​Խոյ եք, և արդեն հարաբերությունների մեջ եք, ապա հարաբերությունները կդառնան ավելի ամուր և ուժեղ, և Ձեզ սպասվում են բազմաթիվ թեժ գիշերներ, որոնք կանցկացնեք սիրելիի գրկում: Դե, եթե դեռ չեք գտել ձեր զույգը, և այս ամբողջ ընթացքում կատարելագործել եք ձեր գայթակղության հմտությունները … Դե ի՞նչ, եկել է ժամանակը, որպեսզի դրանք վերջապես գործի դրվեն:

 

Ցուլ – Սկսեք պլանավորել ձեր հարսանիքը

 

Ձեր հարաբերությունները միշտ հիմնվել են հավատարմության և փոխադարձ հարգանքի վրա, բայց այս տարի դրանց մի նոր բան կավելանա՝ կիրք: Պատրաստ եղեք նոր ձեռքբերված մտերմությանը և սիրավեպին, քանի որ այս տարվա վերջից կսկսեք ամբողջովին նոր լույսի ներքո նայել ձեր զուգընկերոջը: Ձեր թիմային աշխատանքը կհասնի նոր բարձունքների, և շուտով կհասկանաք, որ հենց դա է այն թիմը, որի մասին երազել եք ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Դե ինչ վերաբերում է նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց զույգը, մի վախեցեք … Հաջորդ տարի դուք կհանդիպեք մի մարդու, ով կվերադարձնի ձեր հավատը սիրո հանդեպ:

 

Երկվորյակներ – Իդեալական տարի սիրո համար

 

Եթե ​​դուք արդեն գտել եք ձեզ զույգ, ապա, ամենայն հավանականությամբ, դուք չեք ցանկանում որևէ բան փոխել, քանի որ ձեր և ձեր զուգընկերոջ միջև հարաբերությունները երբեք այդքան հիանալի չեն եղել: Իհարկե, հաջորդ տարի սիրային կյանքը զուրկ չի լինի դժվարություններից, բայց դուք երբեք թույլ չեք տա, որ տարաձայնությունները կանգնեն ձեր սիրո ճանապարհին՝ դա ձեզ համար շատ բան է նշանակում:

 

Իսկ նրանք, ովքեր դեռ միայնակ կյանք են վարում՝ իմանացեք, որ այս տարի հավանական զուգընկերոջ որոնումը կդառնա ձեզ համար գերակայություն: Դուք, անշուշտ, կգտնեք այն միակին, ով ճակատագրով նախատեսված է ձեզ, բայց ոչ ոք չի ասի, թե որտեղ և երբ դա տեղի կունենա, այնպես որ համբերատար եղեք:

 

Խեցգետին – Ինքներդ ձեզ առաջին տեղում դասեք

 

Ամենայն հավանականությամբ, վերջերս, դուք ավելի ու ավելի շատ ազատություն եք ցանկանում ձեր կյանքում, բայց ահա ձեր զուգընկերը բոլորովին այլ բան է ցանկանում: Դրա պատճառով հարաբերությունների մեջ կարող է ճեղք առաջանալ, որի արդյունքում դուք կսկսեք հեռանալ միմյանցից ՝ ավելի ու ավելի շեղվելով միևնույն ճանապարհից: Եթե ​​դուք մտածում եք հարաբերությունների մասին, և դրանք ձեզ համար բոլորովին միևնույն չեն, ապա ստիպված կլինեք փոխզիջման գնալ: Եթե սիրում եք միմյանց, անկասկած կարող եք համաձայնել, որ կարող եք լինել և՛ բավական ազատ մարդ, և՛ միևնույն ժամանակ լինել հարաբերությունների մեջ:

 

Ինչ վերաբերում է միայնակներին, ժամանակն է, որ դուք դուրս գաք ձեր «հարմարավետության գոտուց» և փորձեք գտնել մեկին, ով ձեր տեսակից չէ: Կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել, որպեսզի կայծը բոցավառվի ձեր միջև, բայց եթե դա պատահի, ապա չեք հասցնի նույնիսկ շրջվել, իսկ դրա միջից դուրս կժայթքի թեժ կրակը:

 

Առյուծ – Ձեր հարաբերությունները միայն ավելի կուժեղանան

 

Եթե գործը հասնել է Առյուծի սիրային հորոսկոպին, նա պետք է տեղյակ լինի, որ գալիք տարում նա ստիպված կլինի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին և ընկերներին:

 

Եվ չնայած որ ռոմանտիկան Առյուծի համար այնքան էլ բնորոշ չէ, դուք և ձեր զուգընկերը կանեք հնարավոր ամեն ինչ` ձեր հարաբերությունները կրքով լցնելու և դրանց «համ ու հոտ» հաղորդելու համար: Ամառն ու զվարճալի կյանքը համատեղվում է ձեր կյանքում, այնպես որ օգտվեք պատահական արձակուրդից, որպեսզի ձեր հարաբերությունները հնարավորինս վառ դարձնեք:

 

Դե իսկ ձմեռային արձակուրդները հաջողություն կբերեն միայնակ Առյուծներին: Այս ժամանակահատվածում դուք կունենաք շատ հնարավորություններ անձնական կյանքը կազմակերպելու համար:

 

Կույս – Ռոմանտիկա, ռոմանտիկան ամենուրեք է

 

Պետք է պատրաստ լինեք, որ գալիք տարվա սկիզբը ձեզ համար լավագույնը չի լինի, բայց անախորժությունները հավերժ չեն տևի `ընդամենը մեկ-երկու ամսվա ընթացքում մտերմությունը, ջերմությունն ու ռոմանտիկ հաղթանակով կվերադառնան ձեր կյանք: Միակ բանը, որը կգրավի ձեր մտքերը, այն է, թե ինչպես կարելի է հնարավորինս հաճելի դարձնել ձեր զուգընկերոջ կյանքը`ցույց տալով նրան, թե ինչ քնքշության և բարության եք իրականում ընդունակ: Ձեր ջանքերը արագորեն կհանգեցնեն ներդաշնակության վերականգնմանը, և դուք մնացած տարին կանցկացնեք իրական երանության մեջ:

 

Դե իսկ ամառը … ամառը կարող է նոր մեկնարկ լինել միայնակ Կույսի համար: Արևն ու տաք օդը ջերմացնում են ոչ միայն մաշկը, այլև սիրտը, ստիպելով ձեզ բոլորովին նոր լույսի ներքո տեսնել մարդկանց, որոնց չէիք տեսնի մեկ ուրիշ անգամ:

 

Կշեռք – Քաոսային տարի է սպասվում ձեզ …

 

2020 թվականը կբերի շատ լուրջ փոփոխություններ, ինչպես ձեր, այնպես էլ ձեր սիրելիների համար: Ձեր հարաբերությունները լի են ռոմանտիկ ժեստերով, բայց համոզվեք, որ չափը չեք անցնում, հակառակ դեպքում ռիսկի եք գնում հիասթափեցնել ձեր «երկրորդ կեսին», երբ արձակուրդների նախօրեին պարզվի, որ դուք արդեն ծախսել եք ձեր ամբողջ գումարը և սպառել ձեր երևակայությունը:

 

Միայնակ Կշեռքները, որպես կանոն, կրքոտ են: Նրանք շատ են ցանկանում վերջապես գտնել այն մարդուն, ում հետ նրանք կկարողանան կապել իրենց ճակատագիրը… Եվ դրա շնորհիվ նրանք կարող են վանել իրենցից հնարավոր զուգընկերներին: Այնպես որ նրանք պետք է զսպեն իրենց, քանի դեռ չի եկել ճիշտ պահը:

 

Կարիճ – Կենտրոնանացեք Ձեզ վրա

 

Կարող եք սիրել ինչ-որ մեկին ձեր ամբողջ սրտով, բայց հոգու խոսրքում գիտեք, որ հարաբերություններում ամենից շատ ցանկանում եք ազատություն: Ձեզ զայրացնում է արդարանալու և ձեր զուգընկերոջը բացատրություններ տալու անհրաժեշտությունը, ուստի անկեղծորեն գտնում եք, որ որքան քիչ է նա հետաքրքրվում ձեր կյանքով, այնքան ավելի լավ: Ձեր սիրային կյանքը ամռանը կարող է թուլանալ, այնքան, որ նույնիսկ սկսեք կասկածել զուգընկերոջ իրական զգացմունքների մեջ, բայց մի անհանգստացեք, դուք կավարտեք այս տարին միասին, և դրական ալիքով:

 

Դե իսկ այն Կարիճների համար, ովքեր դեռ չեն գտել իրենց «երկրորդ կեսին», խորհուրդ ենք տալիս այս տարի նվիրվել ընկերների հետ հարաբերությունների հաստատմանը: Իրոք, դուք պետք է խոստովանեք, որ միշտ էլ հաճելի է, երբ հերթական բաժանման ժամանակ դուք ունեք մեկին, ում հետ կարելի է կիսվել և կա ուս, որի վրա կարելի է լաց լինել:

 

Աղեղնավոր – Հետաքրքրաշարժ տարի

 

Եթե ​​դուք ծնվել եք Աղեղնավորի նշանի տակ, ապա գալիք Նոր տարում ձեր սիրային կյանքը աներևակայելի հագեցած կլինի, և հաստատ չեք ձանձրանա: Դուք վերջապես կթողնեք անցյալը անցյալում և անհամբեր կսպասեք պայծառ ապագային: Եթե դուք արդեն ​​ինչ-որ ժամանակ հարաբերությունների մեջ եք, ապա 2020-ին զուգընկերը կդադարի իրեն զսպել և կանի ամեն ինչ ձեզ տպավորելու համար: Սերը զվարճալի և հուզիչ խաղ է, և այս տարին ձեզ համար հագեցած կլինի հետաքրքիր պատմություններով և շրջադարձերով:

 

Ինչ վերաբերում է միայնակ Աղեղնավորներին՝ … դուք վերջապես կսովորեք ընդունել ձեր կարգավիճակը, որպես կյանքի անհրաժեշտ ժամանակահատված, որը դուք կարող եք օգտագործել պարզելու համար, թե ինչ (և ում) եք ուզում: Երբեք մի բավարարվեք քչով, քան արժանի եք:

 

Այծեղջյուր – Այս տարի հոգ տարեք Ձեր ընտանիքի մասին

 

Ձեզ համար 2020 թվականը կսկսվի հիանալի, և կշարունակվի ավելի լավ: Սիրո ջերմությունը իսկական կրքի և ինտենսիվ էներգիայի տեղիք կտա, և գրեթե անընդհատ շրջապատված կլինեք լավ տրամադրության աուրայով: Վերջերս հազվադեպ եք ուշադրություն դարձնում ընտանիքի և ընկերների վրա, և, հետևաբար, նոր տարին սկսեք նրանց հետ հարաբերությունների վերականգնմամբ:

 

Ամենայն հավանականությամբ, նոյեմբերի մոտակայքում, ինչ-որ տեղ մի փոքր կմոռանաք, ինչին առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեք, և ընտանիքը կտեղափոխվի հետին պլան, բայց այդ գիտակցության մթագնումը կլինի միայն ժամանակավոր: Շուտով դուք ուշքի կգաք և կանցկացնեք տոները՝ շրջապատված ձեզ համար ամենամտերիմ և հարազատ մարդկանցով:

 

Ջրհոս – Ընդունեք կրակը

 

Ամեն ինչ նորից սկսելու համար չկա ավելի լավ պատճառ, քան Նոր տարին: Եվ դուք նպատակաուղղված եք 2020 թվականը ձեզ համար դարձնել  բոլորովին նոր և հիանալի տարի: Դուք նոր ձևով կնայեք ինչպես ինքներդ ձեզ, այնպես էլ ձեր շրջապատի մարդկանց: Շատ ժամանակ կանցկացնեք ձեր սեփական հոգու խորքերը փորելու վրա: Եվ եթե այս ներքին վերլուծությունը հաջող լինի, ձեր հարաբերությունները կդառնան ավելի կրքոտ և հագեցած:

 

Եթե ​​դուք դեռ առանց զույգի եք, ապա միակ բանը, որը ձեզ անհանգստացնում է՝ թե ում ընտրել որպես ապագա ամուսին կամ կին: Դուք այնքան «երես կառնեք» ուրիշների ուշադրությունից, որ նույնիսկ կարող եք մոռանալ, որ պետք է ընտրեք մեկին:

 

Ձկներ – Ձեր սերը նոր ընթացք կստանա

 

Նույնիսկ եթե տարվա սկզբին հարաբերությունների մեջ եք, ամենայն հավանականությամբ ձեզ միայնակ եք զգում, քանի որ ձեր զուգընկերոջ կողմից պատշաճ ուշադրություն չեք ստանում: Բայց հենց որ հասկանաք, որ դուք պետք է ավելի բաց լինեք զգացմունքները արտահայտելու հարցում, ձեր սիրային կյանքը կդառնա շատ ավելի հեշտ, և հեշտությամբ կհաղթահարեք այս խոչընդոտը:

 

Եթե ​​դեռ զույգ չեք գտել, ապա միգուցե այս ամբողջ ընթացքում ձեզ թվացել է, որ առաջին հայացքից սերը պարզապես առասպել է … Բայց այս տարի դուք կհանդիպեք մեկին, ով կկոտրի այդ համոզմունքը: Ակնկալում եք, որ ճակատագիրը գլխիվայր է շրջելու ապագայի պլանները, և դա ձեզ դուր կգա:

 

Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» հաղթեց «Օլիմպիային» Բենիամին Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված «Ամեն մեկս խաղում ենք մեր նմանակին». Իվետա և Աշոտ Էդիգարյանները, Արթուր Հակոբյանը և այլ հայտնիներ՝ «Նմանակները» հեռուստասերիալում Ձերբակալություններ՝ Երևանում և Գյումրիում Կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ է տրամադրել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրին Դիլիջանի թունելը ժամանակավոր փակ կլինի Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսը Գազ չի լինելու․ հասցեներ Լուսինե Արուտյունովան ցանկանում է ներկայացնել Հայաստանը Intervision-ումԵրգիչ Արմենչիկը մկրտել է փոքրիկ որդուն (լուսանկար) Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար հրդեհի բռնկմամբ Ավելի քան 20 երկիր դատապարտում է Արևմտյան ափի բնակավայրերի ընդլայնման իսրայելական ծրագրերը Կրակոցներ Կոտայքի մարզում, տղամարդը գնացել է նախկին կնոջ տուն, հայհոյանքներ հնչեցրել․ կա վիրավոր Երևանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ նոր մանրամասներ Իսրայելը կգրավի Գազան, նույնիսկ եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի հրադադարի. Նեթանյահու Միացյալ Նահանգներում վայրէջքից առաջ ինքնաթիռի թևի մի մասը պոկվել է Խոշոր հրդեհ է բռնկվել Էրեբունիում․ 3 բնակարան է այրվել Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 22-25-ըՈւշադիր եղեք՝ կասեցվել են կաթնամթերքի, պաղպաղակի արտադրություններ ԼՂ ժողովրդի իրավունքների հարգման ցանկացած հետընթաց քայլ անթույլատրելի է․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն Երեխային հեռացրել են ԱԺ ամառային դպրոցից ֆեյսբուքյան գրառման համար Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարկային կազմը Իսրայելի բանակը կոչ է արել տարհանել բնակչությանը Գազայի հարավ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել Շատ դժվար է, եթե ոչ անհնար, պատերազմում հաղթել առանց ագրեսոր երկրի վրա հարձակվելու. Թրամփ Կիպրոսի արտգործնախարարը շնորհավորել է հայ գործընկերոջը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման առթիվ Արևը արտանետել է հսկայական հրավիժակ. ի՞նչ է սա նշանակում Երկրի համար Թուրքին բերել ա տանս վրա կանգնացրել․ Սյունիքում խաղաղությունն այլ կերպ են պատկերացնում Արոնյանը առաջատարների թվում է․ Sinquefield Cup 2025 «Բաժանությունը լավ բան չի»․ Սարգիս Գրիգորյանն առաջին անգամ խոսել է իր և Մանոյի ամուսնալուծության մասին Միրզոյանը զրուցել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ Խնջույքի ժամանակ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Սևան-Երևան ավտոճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանն ինքն է որոշել չտեղափոխվել «Սաութհեմփթոն» ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ Փոստային բաժանմունքի ղեկավարը մեղադրվում է շուրջ 17 մլն դրամի հափշտակության մեջ. գործն ուղարկվել է դատարան Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լցակայանը փակվել է. ոստիկանների բացահայտումը Արագածոտնի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներ Քաջարանցի ուսանողները ծնողների աշխատավայրում էին` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ալիևին խաղաղություն պետք չէ, նա այն որպես զիջում է ընկալում. Մենուա Սողոմոնյան Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Երևան-Բաքու կարգավորումը Ջերմաստիճանը կբարձրանա՞ Բագրատ Սրբազանի նախնական կալանքը 3 ամսով երկարաձգվեց Հայաստանում կա քրեաօլիգարխիա, այն պետք է քանդել. Արմեն Մանվելյան