Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա մեկ զոհ եւ մեկ վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։50-ի սահմաններում Նոր Արմավիր գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2107 մակնիշի և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից մեկը տեղում մահացել է, իսկ մեկին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից, և տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքն ու սահմանազատլ տարածքը, որից հետո քաղաքացիների օգնությամբ քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած և վիրավոր վարորդների ինքնությունը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



