«Փյունիկ»-ը հրաժարվել է հավաք անցկացնել Թուրքիայում
ՍՊՈՐՏԵրևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայում:
«Փյունիկի» նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Վերջին շաբաթում տեղի ունեցած միջազգային իրադարձությունների հետ կապված «Փյունիկը» հրաժարվում է ձմեռային դադարի ընթացքում ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայի սահմանում: Նախնական բանակցային բոլոր գործընթացները չեղյալ են համարվել: Այլընտրանքային տարբերակները քննարկվում են, որոնց մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»:
Բարձրագույն խմբի 14 տուրերից հետո «Փյունիկը» երկրորդ տեղում է իր հավաքած 29 միավորով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



