ԱՄՆ-ն փորձարկել է ռուսական С-400 համակարգը հաղթահարող հրթիռ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆLockheed Martin ընկերությունը Միացյալ Նահանգների ռազմաօդային և ռազմածովային ուժերի համար ստեղծում է «երկիր-երկիր» դասի նոր հրթիռ, որը կկարողանա հաղթահարել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգը:
Այս մասին Breaking Defense հանդեսին է պատմել գեներալ Ջոն Ռաֆետին, որի խոսքով՝ եվրոպական թատերաբեմում այն կիրառվելու է նախևառաջ ռուսական համակարգերի դեմ, իսկ Խաղաղ օվկիանոսում՝ չինական ռազմանավերի դեմ:
Ըստ ամերիկացի գեներալի՝ նորույթը պետք է փոխարինելու գա չափերով շատ ավելի մեծ ATACMS տակտիկական հրթիռային համակարգին:
Աղբյուրը մանրամասնում է, որ PrSM–ը փորձարկվել է դեկտեմբերի 10-ին՝ Նյու Մեքսիկոյում: Հրթիռն անցել է 240 կմ տարածություն՝ խոցելով բոլոր թիրախները: Նորույթը կարող է ամերիկյան զինանոցը համալրել արդեն 2023թ.:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



