ՌԴ ԱԳՆ-ն հերքել Է Պուտինին Էրդողանի հեռախոսազանգի վերաբերյալ տեղեկատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել Է այն տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սու-24 ինքնաթիռի ոչնչացումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: «Չի եղել»,- ասե լ Է ԱԳ նախարարը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Թուրքիայի Հանրապետության նախագահի կողմից եղե՞լ Է արդյոք Պուտինի հետ հեռախոսով կապվելու փորձ:
Նոյեմբերի 26-ին ավելի վաղ Էրդողանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ պատմել Է, թե զանգահարել Է Պուտինին ռուսական ռմբակոծիչի կործանումից հետո, սակայն Ռուսաստանի նախագահը չի պատասխանել:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



