Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վախենում եմ՝ Գրիգորիս արյան գնով ստեղծված կահույքը բռնագանձեն. քառօրյա պատերազմում զոհվածի մայրն օգնության կարիք ունի

ՎԻԴԵՈ

 

Քառօրյա պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքը ֆինանսական օգնության կարիք ունի: Իր եւ ընտանիքի անդամների առողջական խնդիրները լուծելու համար բանկերից վերցրած վարկերի պատճառով Գրիգորի մայրը անելանելի դրության մեջ է հայտնվել:

 

«Ավագ որդիս հիվանդ է, վիրահատվել է, աղջիկս առողջական խնդիրներ ունի, բուժման համար գումար է պետք,  պարտքեր եմ արել: Ես հատուկ փաթեթով զինվորական հոսպիտալում եմ բուժվում, բայց դեղորայքը իմ միջոցներով եմ գնում, փող է պետք: Վարկերի տոկոսներն այնքան բարձր են, որ Գրիգորիս թոշակով տոկոսներն եմ փակում, իմ 70 հազար դրամ աշխատավարձով ենք ապրում: Հիմա էլ տոկոսների փոխարեն ամբողջ գումարն են ուզում, վախենում եմ՝  Գրիգորիս արյան գնով ստեղծված կահույքը բռնագանձեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի մայրը՝ Անահիտ Հարությունյանը:

 

Անահիտ Հարությունյանը դիմել է կառավարություն, պաշտպանության նախարարություն, սակայն ապարդյուն:

 

«Դիմում ենք, դիմումն ուղարկում են հոգաբարձուների խորհուրդ, այնտեղից էլ պատասխանում են՝ ինչ տվել ենք, դրանով բավարարվեք: Ամաչում ենք բարձրաձայնել  խնդիրների մասին, բայց վիճակն անելանելի է:  Չեմ կարողանում ապաքինվել: Ինձ պես էլի մայրեր կան, որ խնդիրներ ունեն, օգնություն չեն ստանում: Մի պետական մարմին արդեն 4 տարի է՝ մեր դուռը չի թակում, տեսնի՝ ոնց ենք ապրում: Քաղաքապետարանն այդ միլիոնանոց տոնածառը դրել է, դրա փոխարեն թող այդ գումարները այս ընտանիքներին տար, ոչ թե անտեսեին մեզ, հատկապես զոհված զինվորների ընտանիքներին»,- ասաց զոհվածի մայրը:

 

Գրիգորի կրտսեր եղբայրը այժմ ծառայում է բանակում: Նա եւ Գրիգորը փոքր են եղել, երբ հայրը մահացել է։ Չորս մանկահասակ երեխաներին մայրը միայնակ է մեծացրել, ապրել  են վարձով՝ քանդված պատերով, բետոնե հատակով տանը: Տուն են ստացել Գրիգորի զոհվելուց հետո, բարերարների օգնությամբ այն վերանորոգել  են։ Գրիգորը մինչեւ բանակ զորակոչվելը գիշերօթիկում է սովորել, որոշել է քոլեջում ուսումը շարունակել, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի կարողացել։  Գրիգորը մանկուց սեփական տանիքի մասին է երազել, երազանքը, ցավոք, իրագործվել է իր կյանքի գնով։

 

19-ամյա Գրիգոր Հարությունյանն այն անհետ կորած տասնինը զինվորների թվում էր, որոնց մարմինները հայկական կողմը փոխանակման միջոցով էր ստացել հրադադարից հետո:

 

 


Past.am

Դոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին ՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը