Աննա Հակոբյանի հիմնադրամներից հաճախակի են դիմում գումարներ փոխանցելու համար. Ռուբեն Հայրապետյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱննա Հակոբյանի հիմնադրամներից հաճախակի են դիմում գումարներ փոխանցելու համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, ասել է 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե արդյոք Աննա Հակոբյանի հիմնադրամներից դիմել են դրամական միջոցներ նվիրաբերելու առաջարկով։
«Այո, այդ հիմնադրամներից հաճախակի են դիմում գումարներ փոխանցելու համար: Ես ինքս եմ որոշում՝ որտեղ բարեգործություն անել: Երբեք այդ հիմնադրամներին գումար չեմ փոխանցել, որովհետև նախընտրում եմ ինքս անել բարեգործությունը՝ Դադիվանքը վերակառուցել, որևէ հիվանդի բուժել և այլն», ասել է Ռուբեն Հայրապետյանը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



