Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

rossaprimavera.ru-ն «Գտել են «վարկաբեկում». Փաշինյանը, Սորոսը և ԼԳԲՏ-ն պայքարում են հայկական մուլտֆիլմերի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ Ռոբերտ Սահակյանցի անվան մուլտիպլիկացիայի ստուդիային «կոռուպցիոն» մեղադրանքներ են առաջադրվել, որը աբսուրդ է, դա Հայաստանի նոր իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդում է: 

Իր բաց նամակում մեծ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդին պատմել է անիմացիոն ստուդիայի կայացման պատմությունը: 

Իսկ դա սկսվել է 2009 թվականից, և սկսած այդ պահից մինչև 2018 թվականը ստուդիան աջակցություն է ստացել պետությունից, որի շնորհիվ էլ հնարավոր է դարձել նկարահանել Հայաստանի պատմության մեջ առաջին լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը՝ «Անահիտը», իսկ 2015 թվականից սկսել է նկարահանվել երկրորդ լիամետրաժ կինոնկարը՝ «Օլիմպիկոսը»: 

Սակայն 2019 թվականին այդ նախագծի ֆինանսավորումը դադարեցվել է: 

Դավիթն իր նամակում պատմել է, որ նոր իշխանությունը փորձում է մեղադրել ստուդիային կոռուպցիայի մեջ, մասնավորապես այն մասով, որ ստուդիային տրվել է աստղաբաշխական գումար՝ 1 միլիոն 200 հազար դոլար: 

Սակայն միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ մեկ լիամետրաժ ֆիլմի համար պետք է ամենաքիչը երկու տարի և 4 միլիոն դոլար: Իսկ ահա հայկական ստուդիան երկու լիամետրաժ ֆիլմի վրա ծախսել է ընդամենը 1 200 000 դոլար, այն էլ՝ 9 տարում: 

Սովորական թվային հաշվարկը ցույց է տալիս, որ այդ ամբողջ գումարը հիմնականում ծախսվել է 25 մուլտիպլիկատորների աշխատավարձերի վրա, այն էլ՝ ընդամենը յուրաքանչյուրին ամսական մոտ 150 000 դրամի սահմաններում: 

Ըստ մուլտիպլիկատորի գրառման, նոր իշխանությունների տրամաբանությամբ, ահա, այդկերպ իրենք այնպես են սնանկացրել երկիրը, որ ներկայիս «թավշյա» իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում բարելավել «նոր» Հայաստանի քաղաքացիների աղքատ կյանքը: 

Նամակում Դավիթ Ռոբերտովիչը ուղղակի հայտարարում է, որ Սահակյանց ընտանիքի դեմ իրականացվում է կազմակերպված ակցիա: 

ԶԼՄ-ները արշավ են սկսել անիմացիոն ստուդիայի դեմ, և դատելով ամեն ինչից՝ կառավարությունն ուղղակի ցուցում է տվել իրեն ենթակա մեդիադաշտին՝ կանգ չառնել ոչնչի առաջ և հաշվի չառնել ոչինչ, ընդ որում՝ անգամ խախտելով բարոյականության և քաղաքավարության բոլոր կանոնները: 

Վերջում տաղանդավոր մուլտիպլիկատորը հայտարարել է, որ անկախ խանգարելուն ուղղված բոլոր ջանքերից՝ «Օլիմպիկոս» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը նկարահանվելու է: 

Նշենք, որ դադարեցնելով Սահակյանց ստուդիայի ֆինանսավորումը՝ պետությունը միաժամանակ ֆինանսավորել է ԼԳԲՏ համայնքին վերաբերող այլ նախագիծ, և դա առաջին սկանդալը չէ այդ համայնքի պետական քարոզչության պատճառով: 

Երկար տարիներ Երևանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը փորձել է առաջ մղել այդ թեմայով ֆիլմեր, բայց հասարակական բողոքների պատճառով և այն ժամանակվա իշխանությունների միջամտության շնորհիվ նման ֆիլմերը արգելվել են: 

«Թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության են անցել հակազգային ամեն ինչի անկեղծ լոբբիստները, իսկ փառատոնում ոչ միայն ցուցադրվել, այլ նաև «Արծաթե ծիրան» մրցանակն է ստացել տրանսգենդեր կնոջ կյանքի մասին պատմող՝ ԼԳԲՏ քարոզչությամբ լեցուն մի վավերագրական ֆիլմ (25+), որը վրդովմունք է առաջացրել հայ հասարակության շրջանում:

 Որպես Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի վարած քաղաքականության դեմ բողոքի նշան՝ վաստակավոր նկարիչ, անիմատոր Դավիթ Սահակյանցը և նրա մայրը՝ հայտնի կինոռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի կինը, ռեժիսոր Յուլիա Սահակյանցը, դուրս են եկել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից: 

Հիշեցնենք նաև, որ « Օլիմպիկոս » անիմացիոն ֆիլմը, որի վրա ներկայումս աշխատում է ստուդիան, պատմում է հնագույն ժամանակների մասին, երբ Հունաստանում անցկացվող օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի թագավորը շահել է բռնցքամարտի մրցույթը: Ֆիլմն ունի պատմական հիմք և պատմում է երկրի անցյալի մասին: 

Այնուամենայնիվ, Հայաստանի նոր իշխանությունները նախընտրել են ֆիլմ նկարահանել այլ թեմայով՝ պատմել տրանսգենդեր մարզիկի մասին, որը Հայաստանի հավաքականին կանգնեցրել է դոպինգ սկանդալի առաջ, ապա փոխել է հայկական քաղաքացիությունը հոլանդականով: 

Այդ կինոնկարը ամբողջությամբ ներծծված է ԼԳԲՏ անթաքույց գովազդով: Սակայն հարկ է ընդգծել, որ նոր իշխանությունների վարած քաղաքականությանը չեն աջակցում հայաստանյան մեծ թվով հասարակական-քաղաքական ուժեր, ինչպես նաև շարքային քաղաքացիները: 

Արդեն շաբաթներ շարունակ ՀՅԴ երիտասարդ ակտիվիստները պիկետներ և հավաքներ են անցկացնում՝ պահանջելով Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ինքը՝ Փաշինյանը, պատասխանել է ուսանողների պահանջներին բացարձակ ծիծաղելի ձևով: 

Ըստ նրա, «այն մարդը, որի մասին խոսում եք (տրանսգենդեր մարզիկի) երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, և նրա շնորհիվ Եվրոպայում հայկական դրոշը երեք անգամ բարձրացվել է, և հնչել է օրհներգը, և հիմա ֆինանսավորվում է ֆիլմի այն հատվածը, որտեղ խոսք է գնում չեմպիոնի մասին»:

 Հայաստանում մարդիկ արդեն կատակում են՝ ասելով, որ շուտով օրինականացվելու է նաև «կես հղիությունը»: Երկրում նաև չեն դադարում Փաշինյանին անցանկալի քաղաքական գործիչների անօրինական ձերբակալություններով սկանդալները:

 Հատկապես վրդովմունք է առաջացնում Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Երկրի մեծ թվով ուժեր պաշտպանում են Արցախի հերոս և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Մեծ թվով հայտնի քաղաքական և մշակութային գործիչներ ստորագրել են դիմում ՝ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով: Ստորագրահավաքը իրականացվել է ամբողջ Հայաստանում և Արցախում:

 Ի պատասխան՝ Փաշինյանը հանձնարարել է վարկաբեկիչ նյութեր հավաքել այդ բողոքի տակ ստորագրած բոլոր նշանավոր անհատների վրա: 

«Սահակյանց» ստուդիայի պատմությունը «վարկաբեկիչ ապացույցներ» հայթայթելու պատմությունների շարքից է: Իսկ «վարկաբեկիչ ապացույցների» լցոնումն իրականացրել է «Իրազեկ քաղաքացիների միություն» տխրահռչակ այն կազմակերպությունը, որը տարիներ շարունակ ֆինանսավորվել է «Սորոսի» հիմնադրամի կողմից:

Կամո Խաչիկյան

 

Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Թրամփը նոր հրաման է տվելՊայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՔրոջ նախկին ընկերոջ հետ վիճաբանությունն ավարտվել է 14-ամյա աղջկա մահվամբՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Երկրաշարժ է տեղի ունեցելԱպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով 2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կփոխվի․ մանրամասներԱլիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան