Երևան, 23.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս մարդն ամեն օր իր երեխային տոպրակի մեջ է դնում ու նետում է գետը. դուք կզարմանաք, երբ իմանաք՝ ինչու է նա այդպես վարվում իր որդու հետ

ԼԱՅՖ

Past.am

Երբ մենք ամեն օր ինչ-որ պատճառներով բողոքում ենք մեր կյանքից ու մեր շուրջը գործող հարմարություններից, պետք է հիշենք այս զարմանալի պատմությունն ու դրանից գոնե ուժ ստանանք. այն, ինչ տեղի է ունենում Վիետնամի Հուոյ Հուա շրջանում, պարզապես զարմանալի է։ Ծնողներն իրենց երեխաներին ամեն օր տոպրակով նետում են գետը, սակայն ինչո՞ւ են նրանք այդպես վարվում։ 

 

Բանն այն է, որ Վիետնամի այս շրջանում կա ընդամենը մեկ դպրոց, որը գտնվում է բավականին մեծ հեռավորության վրա։ Այնպես է ստացվել, որ շրջանի գետը վերջին ամիսներին վարարել է ու դրանով փչացրել այն անցնել օգնող բոլոր կամուրջները։ Մարդիկ պարզապես այլևս չեն կարողանում տեղաշարժվել կամուրջների օգնությամբ ու շատ երեխաներ կանգնել են խնդրի առաջ․ նրանք այլևս չեն կարողանում հաճախել դպրոց։ 

 

 

Այսպես՝ ծնողները փորձել են ելք գտնել այս իրադրությունից, քանի որ անգամ եթե նոր կամուրջներ կառուցվեն, անձրևային եղանակն ու վատ պայմանները, միևնույն է, թույլ չեն տա օգտվել նույնիսկ նոր կամրջից։ Նրանք հասկացել են, որ ունեն երկու ելք՝ կա՛մ երեխան ինքը պետք է լողա ու միայնակ անցնի գետը, կա՛մ նրան պետք է տոպրակով անցկացնեն մյուս ափ իր ծնողները։ 

 

Քանի որ վիետնամցիները չափազանց հոգատար վերաբերմունք ունեն իրենց երեխաների նկատմամբ, նրանք որոշել են, որ հենց իրենք էլ պետք է զբաղվեն երեխայի տեղափոխությամբ։ Ամեն առավոտ նրանք երեխային դնում են պոլիէթիլենից հատուկ պինդ տոպրակի մեջ, տոպրակը մի լավ կապում, որ այնտեղ ջուր չթափանցի, և երեխայի հայրը տոպրակը քաշելով անցնում է գետն ու նրան հասցնում հաջորդ ափ։

 

 

Սա արվում է մեծ ուշադրությամբ ու բավականին մեծ ռիսկի գնալով, քանի որ գետն այնքան է ժամանակ առ ժամանակ վարարում, որ հեշտությամբ կարող է երեխայի հոր խեղդվելու պատճառ դառնալ։ Բայց անգամ այսպիսի մեծ ռիսկը չի ստիպում ծնողներին հրաժարվել իրենց այդ գաղափարներից, քանի որ նրանք վստահեցնում են, որ երեխայի ուսումը, նրա զարգանալն արժե, որ նրանք այդպիսի հսկայական ռիսկի դիմեն։ 

 

Հետաքրքիր է նաև, որ գետն անցնելուց հետո անգամ փորձությունները չեն ավարտվում։ Երեխաները դեռ պետք է 5 ժամ ճանապարհ գնան իրենց դպրոց հասնելու համար։ Այս դժվարություններն են պատճառը, որ երեխաներից շատերը նախընտրում են մի ամբողջ շաբաթ մնալ դպրոցում ու միայն հանգստյան օրերին գալ տուն։ 

 

 

Այս պատմությունից հետո ամեն անգամ, երբ կդժգոհեք ձեր կյանքից ու դրանում տեղի ունեցող դժվարություններից, ուղղակի հիշե՛ք, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր տարրական կրթություն ստանալու համար անգամ մահացու պայքար են մղում։ 

 

Շարունակությունը՝ այստեղ

 

Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ