Երթուղայինի վարորդը դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանի թիվ 13 համարի երթուղային ավտոբուսի վարորդը 10 տարեկան դպրոցական երեխային ճանապարհի կեսից ստիպել է ավտոբուսից իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը մյուս ուղևորներին խանգարում է և ամենակարևորը՝ փողը վերցնելուց հետո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է օգտատեր Դիանա Թովմասյանը։
«Երեխան հայերեն գրեթե չի հասկանում, բա՞ որ տան ճանապարհը չգտներ և մի վատ բան լիներ, ո՞վ էր դրա համար պատասխան տալու»,- գրել է օգտատերը։
Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ ահազանգը փոխանցել եմ տրանսպորտի վարչություն և պատասխան լինելուն պես կհրապարակվի։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



