«Ինտերի» նախկին նախագահ. Երազում էի պայմանագիր կնքել Ինիեստայի հետ
ՍՊՈՐՏ
Իտալական «Ինտեր Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ «Ինտերը» նախագահելու տարիներին փորձել է ամեն գնով պայմանագիր կնքել կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստայի հետ:
«Ինիեստային ձեռք բերելու նպատակով մի քանի անգամ բանակցել եմ «Բարսելոնայի» հետ, սակայն միշտ մերժում եմ ստացել ակումբի ղեկավարությունից:
Ես հիանում էի Ինիեստայի խաղով և շատ էի ցանկանում նրան տեսնել «Ինտերում»: Նա իմ տեսած ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է»,- Մորատիի խոսքը փոխանցում է todomercadoweb.es-ը:
Անդրես Ինիեստան «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ Լա Մասիայի սան է: Կատալոնական ակումբի առաջին թիմի կազմում Ինիեստան խաղացել է 2002-2018 թվականներին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



