Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լիբանանում ՀՀ դեսպանը մասնակցել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոյեմբերի 25-ին Լիբանանի հարավում գտնվող Շամա զորավանում տեղակայված UNIFIL-ի (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության արևմտյան բաժնի կենտրոնակայանում տեղի է ունեցել հայկական զորախմբի հերթափոխի ավարտման պաշտոնական հանդիսությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ծառայության ավարտից հետո հայ խաղաղապահների 2-րդ զորախումբը լիազորությունները փախանցել է Շամա ժամանած հաջորդ՝ 3-րդ զորախմբին: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, 2-րդ զորախմբի հրամանատար մայոր Վահան Ավագյանը, կենտրոնակայանի հրամանատար՝ բրիգադի գեներալ Ֆրանկո Ֆեդերիչին:

Գեներալ Ֆեդերիչին շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին իրենց առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու համար:

Դեսպան Քոչարյանը իր ելույթում նշել է, որ «Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանը միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ»: 

Դեսպանը բարձր է գնահատել միջազգային կազմակերպությունների և երկրների, մասնավորապես, Իտալիայի դերակատարությունը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման գործում: Ավարտելով իր ելույթը, դեսպան Քոչարյանը երախտագիտության խոսքեր է արտահայտել իտալական հրամանատարության հասցեին, շնորհավորել ծառայությունն ավարտող հայ խաղաղապահներին և բարի ծառայություն մաղթել պարտականությունները ստանձնող նոր զորախմբին: 

Պաշտոնական հանդիսությունը եզրափակվել է հայ խաղաղապահների 2-րդ զորախմբի զինծառայողների պարգևատրմամբ, որոնց հանձնվել են ՄԱԿ-ի հատուկ մեդալներ` առաքելությունը հաջող ավարտելու համար:

Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչը, զորավանի սպայական անձնակազմը, մի շարք երկրների խաղաղապահներ:

Տեղեկանք. 2014թ.-ի նոյեմբերից, միանալով UNIFIL-ի ընտանիքին իտալական զորախմբի կազմում, հայ խաղաղապահներն իրականացնում են իրենց կարևոր առաքելությունը Լիբանանի Շամա քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի զինավանում, նպաստելով անվտանգության ամրապնդմանը:

Որ արյան խումբ ունեցող մարդիկ են ավելի երկար ապրումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) Գիտնականները ստեղծել են նյութ, որը կարող է ոչնչացնել վիրուսները՝ առանց քիմիական նյութերի«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԿոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել«Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Մահացել է պրոդյուսեր Վլադիմիր ՖիլիմոնովըԻսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Եռակի սպանության համար ձերբակալված նախկին ոստիկանի հայրը մահացած է գտնվելԻրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԼիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կանԻշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ ԱդամյանԿադրային փոփոխություններ՝ դատախազությունում Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը․ CENTCOM «ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Որոշ շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն Մհեր Ախտոյանը և նրա հայրը անհետացել են արտերկրումՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներՎթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Վաշինգտոնը գործարկում է Լիբանանից Իսրայելի զորքերի մասնակի դուրսբերման ծրագիրը. ԱՄՆ-ն կստեղծի առաջին «պիլոտային գոտիները» Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանԱրմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին 4 օր Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Գազ չի լինելու․ հասցեներ «Tesla»-ն, Դիլիջանի 4–րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել 5–րդ ոլորանում. կան վիրավորներ «Փյունիկը» հաղթեց Մալթայի փոխչեմպիոն «Մարսաշլոկին» Չինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել Իսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Օմանի ծոցի ափին գտնվող իրանական Քոնարակ քաղաքում երեք պայթյուն է որոտացել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է Իրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել է Սեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ԱԱ-2026. Ֆրանսիայի եւ Մարոկկոյի մեկնարկային կազմերը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը