Վթար Երեւանում. Nissan March-ը բախվել է ծառին եւ գազատար խողովակին. կա 4 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Nissan March մակնիշի 01 AZ 202 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թեւոսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետեւ գազատար խողովակին եւ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ է գործել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



