«Բորուսիա»-ն պարտվեց Կրասնոդարում
ՍՊՈՐՏՖուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն նվազագույն հաշվով զիջեց «Կրասնոդար»-ին։
Ռուսական թիմը հաշվի մեջ առաջ անցավ հենց խաղի մեկնարկին։ Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Պավել Մամաևը։
Առաջին խաղակեսում, չնայած ունեցած հնարավորություններին, «Բորուսիա»-ն չկարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ Երկրորդ կեսում ևս կորցրածը հետ բերել չհաջողվեց և դորտմունդյան ակումբը պարտվեց 1-0 հաշվով։ Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Դորտմունդի «Բորուսիա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 29-ին՝ Բունդեսլիգայի շրջանակներում մրցելով «Շտուտգարդ»-ի հետ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



