Երևան, 04.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ է ուզում այս կյանքում մենակ մնալ, այդ ի՞նչ մի հաճելի բան է. դերասան Սամվել Սարգսյանի բացառիկ հարցազրույցը

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Կան մարդիկ, ովքեր պերճախոս չեն, բայց այնքան հագեցած խոսք ու ասելիք ունեն, որ չես ձանձրանա իրենց լսել ժամերով, օրերով՝ առանց ընդհատման:

Aysor.am-ի զրուցակիցն է դերասան Սամվել Սարգսյանը. արտիստ, ում նկատմամբ թեև ճակատագիրը շռայլ չի գտնվել անձնական կյանքում, սակայն ժողովրդի սիրո պակաս նա երբեք չի զգացել: Ի դեպ, դերասանը բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 18-ին բոլորեց իր 60-րդ աշունը: Վերջինիս հետ հանդիպեցինք Խորեոգրաֆիայի պետական թատրոնում, որի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն է այսօր: Մեր զրույցի ողջ ընթացքում տիրոջից ոչ մի քայլ չհեռացավ փոքրիկ, բայց այնքան հավատարիմ շունը:

-Պարոն Սարգսյան, զարմանում եմ, որ Ձեզ էկրաններին չենք տեսնում: Ձեր մասնակցությամբ սերիալներն ամենադիտվողներից էին, ամենառեյտինգայինները, որոնք մինչ այսօր էլ հիշվում են:

-Ո՞նց թե չեք տեսնում: Քանի տարի «չէի իջնում» էկրաններից, արդեն չեմ էլ հիշում, թե քանի սերիալում եմ նկարահանվել: Մինչև հիմա էլ մարդիկ դրսում մոտենում են, բարևում, հարցնում, թե ոնց եմ: Երբ ինձ առաջարկեցին նկարահանվել «Կյանքի գինը» սերիալում, ես Ամերիկայից նոր էի վերադարձել: Ի դեպ, ինձ հրավիրելուց առաջ չեն ճանաչել, չեն իմացել, որ այդպիսի դերասան կա: Դե, մարդիկ թատրոն չեն գնացել, որովհետև ես հո երե՞կ չեմ հայտնվել: Հենա, էն ես եմ (մատնացույց է անում թատրոնի պատերին փակցված բեմական լուսանկարները): Երբ ես ուզում էի Լենինականի թատրոնից վերադառնալ Երևան, այդ ընթացքում Խորիկը եկավ այնտեղ ու մտածեցի՝ որ Խորիկը եկելա, ես ո՞ւր եմ գնում: Միասին շատ լավ համագործակցեցինք, ներկայացումներ պատրաստեցինք, խաղացինք:

-Զամանում եմ, որ Ձեզ չեն ճանաչել, ի՞նչ է՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմն է՞լ չեն դիտել:

-(Ծիծաղում է) դա 100 տարի առաջ է եղել, իմ առաջին լուրջ ֆիլմն է: Երբ Գյումրիի երկրաշարժից հետո վերադարձա՝ Սունդուկյան թատրոնում աշխատեցի, միշտ գլխավոր կերպարներում եմ եղել: Թեկուզ մեկ դերով, բայց դրամատիկ թատրոնում էլ եմ խաղացել: Ես Հրաչյա Ղափլանյանի կուրսն եմ ավարտել, իր աշակերտն եմ եղել: Հո սերիալների՞ց չեմ ծնվել, «մեյդան» ընկել:

-Քանի որ մեր զրույցը հենց սերիալներից սկսեցինք, մեզ հետ կկիսվե՞ք՝ սեերիալում նկարահանվող դերասանները գո՞հ են լինում իրենց վարձավճարից:

-Նայած՝ ինչ դերասան: Իմ առաջին սերիալը «Կյանքի գինն» էր՝ Բարխուդարովի կերպարով: Ինձ ընթացքից կանչեցին, մինչ այդ գլխավոր կերպարում միայն Ալիկն էր (Ալեքսանդր Խաչատրյան): Կերպարս կամաց-կամաց աճեց՝ դարձավ գլխավոր, ու մեծ հոնորարով: Վերջերս «ներսից» մեկն ասաց, որ առաջարկել է ինձ նկարահանել նոր պատրաստված սերիալներից մեկում, բայց իրեն ասել են. «շատ լավնա, բայց թանկա, համ էլ իրա հետ դժվար ա: Այդ փողով կարող ենք 8 հոգու նկարել»… «Աբսուրդ» նախադասություն, որ չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս: Չեմ հասկանում, ի՞նչ է՝ «կարտոլ» ե՞ք առնում ու որոշում, որ լավ կարտոֆիլը թանկ է, ավելի լավ է էժան ու փտած բան առնել: Չգիտեմ էլ ովքեր են, բայց շատ լավ է, որ չեն համաձայնել ինձ հրավիրել, ես իրենց հետ «յոլա» չէի գնա: Եվ հետո, ես չեմ սիրում, որ տեքստերն «ամբախ-զամբախ», երկար ու բարակ են լինում, ձգձգվում: Իմ սցենարները միշտ խմբագրել եմ ու սարքել իմ պես, թե չէ շատերը կես ժամ կմկմալով  ու ծամծմելով նույն բանն ասում են: Մի կես ժամ էլ գովազդ են դնում ու էս ժողովրդին զզվեցնում: Պետք է հասնել նրան, որ այստեղի սերիալներն էլ ֆիլմի պես լինեն՝ ինչպես արտասահմանում. 15-20 բովանդակալից սերիա ու վերջ: Այ դրանցում մեծ գումարներ են դնում ու լավ դերասաններ հրավիրում: Վերջ, պրոյեկտը կայացած է: Համը պետք է բերանում մնա, ափսոսան, որ ավարտվեց, ոչ թե ասեն՝ դե զզվացրեցիք էլի, պրծեք:

-Սերիալներում Ձեզ միշտ հարուստ մարդկանց դեր է բաժին հասնում…

-Ես կարող եմ գյուղացի Համբո խաղալ, դա ինձ համար խնդիր չի: Ես այնքա՜ն տարբեր կերպարներ եմ խաղացել…

-Այսօր հայկական կինոշուկան առավել շատ կոմեդիայի ժանրի արտադրանք է մատուցում, ինքներդ էլ նման մի ֆիլմում նկարահանվել եք (Սուպեր մամա): Որակապես ինչպե՞ս եք գնահատում ժամանակակից կոմեդիան:

-Եթե դա կոմեդիա է, ապա չգիտեմ՝ ինչ ասեմ: Ինքս կոմեդիան մի քիչ այլ կերպ եմ պատկերացնում… Այո, ես էլ եմ նկարահանվել, բայց այնպես չի, որ բոլոր ֆիլմերին հետևում եմ: Ի՞նչ է նկարահանվել, որ պետք է նայած լինեի: Ճիշտ է, մեկ-երկու անգամ հրավիրել են պրեմիերայի, բայց չեմ էլ գնացել:

-Թիթեռնիկի կյանք ունեցող ֆիլմեր, որոնք մեկանգամյա դիտման համար են:

-Դե նույն ձևի էլ ներկայացումներ են անում մեր «գրդոնչի տղերքը», հումորիստները: Ու ինչպե՜ս ն գովազդում. «Եկեք վերջին անգամ նայեք, «կոտորվեք» ծիծաղից» (ժպտում է): Հեռուստաընկերությունները ողողված են նաև ժամանակակից սկեչներով. վատն են, չեմ հասկանում՝ ինչի՞ են թողնում եթեր… Այդ շարքում միակ լավ բանը երևի ոռւսական «Քոմեդի քլաբն» է, Միշան ու Գարիկը որակով աշխատանք են կատարել: Այնպես որ, խուրհուրդ կտամ՝ եթե ինքներդ չեք կարողանում՝ «թխեք», ոչինչ, ամոթ չի: Թե չէ, երբ հարցնում ես՝ ինչո՞ւ ես անորակ գործ անում, պատճառաբանում են, թե ժողովրդի դուրը գալիս է: Ժողովուրդ որ ասում ես՝ ո՞ւմ նկատի ունես. այն մի քանի, կներեք արտահայտությանս համար՝ ռաբիզասերների՞ն, որ հավաքվում են, նայում ու «լիաթոք» ուրախանում: Հավատացեք, կիրթ, ինտելիգենտ, գործից հասկացող մասսան նման դեպքերում ալիքը փոխում է...

-Պարոն Սարգսյան, շատերը գիտեն, թե դուք գյումրեցի եք:

-Հա, այդ հարցն ինձ միշտ տալիս են, բայց զարմանում եմ, իմ խոսելուց չեն տեսնո՞ւմ, որ ես լենինականցի չեմ: Լենինականցին ինչքան էլ ուզենա լեզուն փոխել, մեկ է՝ գյումրու «հոտը» զգացվում է: Ես հին էրեվանցի տղա եմ, ծնվել եմ Գետառի ափին, բայց էն ժամանակ, երբ Գետառը գետ էր ու այնպես էր վարարում, որ լցվում էր մեր տուն, ոչ թե հիմիկվա նման. Հիմա չկա, ո՞ր է Գետառը… Հա, իմ գյումրեցի լինելու մասին էիր հարցնում. այդ լենինականցիք են գլուխ գովում (ծիծաղում է): Շատ լավ բաներ ենք այնտեղ արել: Գիտես, մինչև Խորիկի (Խորեն Աբրահամյան) գալը Լենինականի թատրոնը Հայաստանից, նույնիսկ Լենինականից դուրս ոչ-ոք չէր ճանաչում: Այն աստիճան մտերմացանք, որ բոլորին ասում էր՝ էս իմ տղենա: Միայն ես իրավունք ունեի իրեն «Батя»-ով դիմելու, ինքն էլ ինձ «վարպետ» էր ասում: Հիշում եմ, մի անգամ ներկայացման փորձի ժամանակ մեր հին, ժողովրդական դերասաններից մեկը որոշեց ինքն էլ Խորենին батя-ով դիմի, էն էլ փոշմանեց (ծիծաղում է): Հրաչյա Ղափլանյանի հետ շատ մտերիմ էին, բայց իրար միշտ «կծում» էին: Սկզբում չգիտեր, որ ես Ղափլանյանի կուրսն եմ ավարտել, երբ մի օր «Ղափոն» մեզ մոտ՝ Գյումրի եկավ ու նրան ասեց, որ ես իր աշակերտն եմ՝ մի քիչ նեղացավ: Ինքը մտածում էր, թե հենց ինքն է ինձ «բացել», ես էլ էդ երկու «ասսերի» ձեռքը կրակն էի ընկել (ծիծաղում է):

-Շա՞տ դերասան ընկերներ ունեք:

-Չէ, ես դերասանների հետ ընկերություն չեմ անում, որովհետև միշտ իրենց մեջ նախանձ ունեն, փորձում են համեմատվել: Դրասանի լավն ու վատը ո՞նց է որոշվում. Կա բեմ՝ երեք պատով, դիմացն էլ ժողովուրդն է նստում: Եթե ուզում ես համեմատվես, բարձրացի բեմ ու ապացուցի, որ դու լավն ես: Այդքան բան:

-Զարմանալի փաստ է, որ դուք որևէ կոչում չունեք: Կոչումներին ինչպե՞ս եք վերաբերում, հետաքրքիր է:

-Հիմա՝ շատ վատ: Թեև, այն ժամանակ էլ լուրջ չէի վերաբերում: Խորիկն ինձ դեռ 80-ական թվականներին կոչումի էր ներկայացրել, բայց երկրաշարժը մեջ ընկավ, երկիրը փոխվեց, կոչումներն ուզում էին հանել… Մի խոսքով՝ ամեն ինչ խառնվեց: Մեր նոր երկրի ղեկավարները որոշեցին սովետի ժամանակից եկող ամեն ինչ ջնջել: Հա, էլի ջնջի, բայց մնայուն ու կարևոր բաներ էլ կան, ինչո՞ւ ես ջնջում: Մարդիկ զոռով-շառով, տաղանդով, փողով կամ ծանոթով կոչում են ստացել, որ ջնջե՞ք… Վերջը, «բունտ» բարձրացրեցին ու կոչումները պահեցին, չջնջեցին… Օրինակ, Յուրի Ամիրյանը լավ, առաջնակարգ դերասան էր, բայց վաստակավորի կոչում չուներ այդ մարդը… Իսկ այժմ ինձ համար այնքա՜ն տխուր կլիներ, եթե հիմա ինձ կոչում տային…

-Ինչո՞ւ:

-Երբ տեսնում եմ, թե ովքե՞ր կոչումներ ունեն, ես չեմ ցանկանում ունենալ: Եվ հետո, եթե դու «ժողովրդական դերասան» ես կոչվում, ապա առաջարկում եմ՝ արի դուրս գանք քաղաք, քայլենք ժողովրդի միջով ու տեսնենք, թե ո՞վ է մեզանից «ժողովրդականը»: Չէ՞ որ ժողովրդականը նա է, ում ժողովուրդը սիրում է, ճանաչում: Ինձ ամեն քայլի են մոտենում ու ասում՝ մենք Ձեզ շատ ենք սիրում: Ես էլ ասում եմ՝ իսկ դուք չեք պատկերացնի, թե ես ինչքան եմ Ձեզ սիրում: Այ, ես սա եմ պատկերացնում՝ ժողովրդական ասելով, և ոչ թե այն, որ կյանքի նպատակ են դնում՝ լինի փողով, խնդրելով, թե ծանոթով՝ այդ «թղթային տիտղոսը» ձեռք բերել: Հաճախ էլ աում են՝ տվեք էլի, արդեն մեր «վախտնա»: Ինչի դա «վախտովա՞»: Ինձ որ մնար, Ձեզ ընդհանրապես թատրոն չէի թողնի:

-Դուք որոշ ժամանակ ԱՄՆ-ում եք ապրել չէ՞: Այնտեղի քաղաքացի՞ եք:

-Ոչ, քաղաքացի չեմ, ուղղակի «գրին քարտ» ունեմ՝ երբ ցանկանամ՝ կգնամ-կգամ: Ինձ շատ հեշտ ու շուտ տվեցին «գրին քարտ»: Առաջին անգամ ԱՄՆ մեկնել եմ 1989 թվականին. 7 հոգի էինք՝ ես, Խորիկը, Լորենց Առուշանյանը, Ռուդիկ Ղևոնդյանը…Հետագայում ես հաճախ գնացի ու եկա: Վերջին անգամ մի քիչ երկար՝ 3 տարի մնացի: Ասում էին՝ մնա, էլ մի գնա, բայց չուզեցի: Այնտեղ հայկական թատրոն չկա, հավաքվում են տարին մեկ մի քանի հոգով, մի բան կազմակերպում ու խաղում կամ նկարվում: Բայց պետք է աշխատես, ապրես չէ՞: Այստեղ շատերին թվում է, հենց «սամալյոտդ» իջնում է՝ վազելով գալիս ասում են. «Առ քեզ գումար, տան ու մեքենայի բանալիներ, վաղվանից էլ կգաս գործի»: Բա որ նկարվում են ինչ-որ մեկի մեքենայի մոտ ու մեքենան ուղարկում՝ իբր իրենց մեքենան է: Մեկ-մեկ գլուխ են գովում, թե դրսում էս ու էն գործն են անում, ներկայացում բեմադրում: Ես նայել եմ, ասե՞մ ինչ էին անում՝ «գրդոն»:

-Լոս Անջելեսո՞ւմ եք ապրել:

-Բա հայերն էլ որտե՞ղ են ապրում:

-Եթե չեմ սխալվում, տղա և աղջիկ զավակներ ունեք:

-Այո, թոռ էլ ունեմ… Տղաս բավական մեծ է, առաջին անգամ շատ երիտասարդ տարիքում եմ ամուսնացել: Այդ աղջիկը թիֆլիսահայ էր, երաժիշտ: Հետո ես մեկնեցի Լենինական ու մենք բաժանվեցինք: Բայց տղայիս միշտ էլ «տիրություն» եմ արել, նա այստեղ՝ Երևանում է ծնվել: Ժամանակին ուղարկեցի, Ռուսաստանի բարձրագույն զինվորական ակադեմիայում սովորեց, հիմա էլ զինվորական է, բավական լուրջ զինվորական: Շատ ուժեղ, պինդ տղա է… Երկրորդ կնոջիցս տղա ունեցա, բայց իրենք երկրաշարժի ժամանակ զոհվեցին (լռում է)… Ի՞նչ ասեմ, երրորդ կնոջիցս էլ աղջիկ ունեմ: Բայց իրենից էլ եմ բաժանվել, այդպես ստացվեց…

-Ձեր դստրի՞կն ինչով է զբաղվում:

-Լեզուների մասնագետ է, 4-5 լեզու գիտի: Ինքն էլ արվեստի ճանապարհով չգնաց, չնայած իր մորական պապն էլ էր դերասան…Բայց այդ մի բանն էլ մի իմացի, ոչինչ (ժպտում է)… Հա, բայց գիտե՞ս, երբ փոքր ժամանակ տղայիս հարցնում էի՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում էր՝ «կլոուն», հետո՝ դերասան: Բայց էտ ի՞նչ կյանք է, որ մի հատ էլ ինքը մտներ այդ ամենի մեջ, ես բավական չե՞մ: Լավ է, ի վերջո որոշեց զինվորական դառնալ ու դա իմ սրտով էր: Այդ ժամանակ հայերը ռուսների հետ պայմանագիր ունեին, կարող էին 4 հոգի ուղարկել նրանց ակադեմիայում սովորելու՝ վերադառնալու նպատակով: Դառնում էին կադրային սպա: Դա բոլոր ժամանակների լավագույն զինվորական դպրոցն էր:

-Արտիստներին հաճախ մենակությունն է բաժին հասնում: Դա միայն ճակատագրի՞ պարտադրանքն է, թե՞ դուք բնույթով մենակյաց եք:

-Չէ, ո՞վ է ուզում այս կյանքում մենակ մնալ, այդ ի՞նչ մի հաճելի բան է: Քի՞չ դերասաններ, ռեժիսորներ, նկարիչներ կան, որ ընտանիք ունեն, երեխաներ, երկար տարիներ միասին ապրում են: Եթե իրենց կյանքում ամեն ինչ ճիշտ է, պարզ չի՞, որ դա՝ ընտանիք ունենալն է ճիշտն ու հաճելին, լավը: Թե չէ, որ ասում են դերասաններն ուզում են մենակ մնալ, որովհետև մտածում են՝ դա՞ ինչ բան է: Գնա գործիդ տեղն ու ինչքան սիրտդ տալիս է՝ մտածիր (ծխում է)…

 

26.11.15, 21:00

Նելլի Մարգարյան

14-ամյա աղջիկը դանակով սպառնացել է ատամնաբույժին Կանադացի քաղաքական գործիչների համար, ինչպիսին է վարչապետ Քարնին, շատ շահավետ է ինձ ներկայացնել որպես թշնшմի՝ քանի դեռ նրանց տնտեսությունը չի փլուզվել. Թրամփ Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների պատճառով Սոչիի օդանավակայանում չվերթներ են հետաձգվել Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով «Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով». փաստաբան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանԻրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարար Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ Կարապետյան«Դու արժանի էիր դրան». Տղամարդը կյանքից զրկել է երկու երեխաներին և զոքանչին, ապա տեսանյութն ուղարկել կնոջը Ադրբեջանը, Թուրքիան և Ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին պատժել Իրանին. Վենս ԱՄՆ-ը չի ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին. FT Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ինՍոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթամբար է հրդեհվել Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին «Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին 25-ամյա դայակը երեխաներին ծեծել է ու նրանց բերանը անձեռոցիկներ խցկելՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու