Լոռու մարզի Հալավար գյուղը հայտնվել է հրդեհի շրջափակման մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am-ը գրում է.
Լոռու մարզի Հալավար համայնքի հարակից անտառներում եւ չոր խոտածածկ տարածքներում այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 17։00-ից ուժգին հրդեհ է բռնկվել։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ գյուղը չորս կողմից հայտնվել է հդեհի շրջափակման մեջ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են մի քանի տասնյակ հրշեջներ, գյուղացիներ եւ անտառտնտեսության աշխատակիցներ, սակայն դեռ չի հաջողվում հրդեհը մարել։
Հրդեհի տարածմանը նպաստում է նաեւ քամին։
Նշենք, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հյուսիսային հատվածում՝ «Դիլիջան» ազգային պարկի հարեւանությամբ եւս այսօր՝ ժամը 14:00-ից խոտածածկ տարածք է այրվում: Հրդեհը մեկուսացնել դեռեւս չի հաջողվել։
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեռ երեկվանից մարզի տարբեր հատվածներում հրդեհների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որոնց մի մասը ինքնամարվել է, մի մասը մարել են հրշեջները եւ համապատասխան կառույցի աշխատակիցները, մի մասում էլ հրդեհները շարունակվում են մինչեւ այս պահը։
Հրդեհների առաջացման պատճառները դեռեւս անհայտ են։
Տեսանյութը՝ առաջիկայում



