Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու է Պոմպեոյին. լրատվամիջոց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Պոմպեոն Լավրովին ընդունելու է երեքշաբթի, որից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիսի անցկացում:
Աղբյուրները նշում են, որ 2 երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են սպառազինության վերահսկողությունը, Ուկրաինայում եւ Սիրիայում իրավիճակը եւ այլ հարցեր, որոնք «առնչվում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների լարվածությանը»:
Հաղորդվում է, որ առայժն հայտնի չէ՝ Սերգեյ Լավրովն ուղեւորության ընթացքում այլ հանդիպումներ նախատեսո՞ւմ է:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



