ՈՒՂԻՂ․ ավտոներկրողները կառավարության շենքի մոտ են
ՎԻԴԵՈԱվտոներկրողները, որ բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ, այսօր` դեկտեմբերի 6-ին բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ:
Նշենք, որ նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին տեղափոխվել է Գյումրի։ Ավտոներկրողները բողոքում են այնտեղ գոյացած հերթերից եւ ճանապարհի հեռավորությունից:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ավարտվում է 2014 թվականին ԵԱՏՄ ամդամագրվելիս Հայաստանին տրված արտոնությունը եւ մի քանի անգամ բարձրանալու են ավտոմեքենաների մաքսազերծման գները:
Ըստ այդ արտոնության` չնայած Միության տարածում մաքսատուրքերի բարձր լինելուն, 5 տարի ժամկետով Հայաստանում հետաձգվել էին մաքսային վճարների փոփոխությունները:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



