Երևան, 23.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես սիրելիիցս արդեն ստացել էի 555 վարդ, իսկ ծննդյանս օրը ստացա 1111-ը». Սյուզաննա Սեդրակյանը պատմել է ծննդյան օրվա և սիրելիի հետ հարաբերությունների մասին

ԼԱՅՖ

Past.am

Հաղորդավարուհի, մոդել Սյուզաննա Սեդրակյանը վաղուց այլևս չի երևում հեռուստատեսությամբ, իսկ Ինստագրամի էջն այլևս բաց չէ բոլորի համար: Չնայած այս ամենին՝ վերջինս BlogNews.am-ին է տրամադրել իր ծննդյան խնջույքի լուսանկարները և պատասխանել մի քանի հարցի:

 

 

 

«Բոլորիս կյանքում գալիս է մի պահ, երբ այլևս չես ցանկանում լինել ուշադրության կենտրոնում, լինել հանրային դեմք և թափանցիկ: Իմ կյանքում հիմա շատ ավելի լուրջ և կարևոր պահեր կան, որոնք ցանկանում եմ պահել աչքից հեռու: Ես իմ առաքելությունը կատարել եմ իմ կարիերայում և համարում եմ, որ նոր և ավելի հասուն կյանք պետք է վարեմ»:

 

   

 

Մոդելը հաճախ է ոճային փոփոխություններ անում, ասում է այս անգամ իր որոշումը չէր սևահեր դառնալը. «Ես խոստացել էի սիրելիիս մեր հարաբերությունների մեկ տարին լրանալուն պես դառնալ սևահեր: Ամիսներ առաջ ես փոխեցի ոճս, չնայած մարդիկ արդեն սովոր են նրան, որ ես վեց ամիսը մեկ փոխում եմ ոճս: Ինձ թվում է, ոչ միայն սիրելիի այլ նաև շատերի կողմից էր սպասված ինձ տեսնել այս ոճում: Իհարկե ես շիկահեր եմ գրավել իմ սիրելիի սիրտը, բայց առաջին օրվանից էլ եղել է ցանկություն ինձ տեսնել սևահեր»:

 

Սյուզին ևս հավանում է իրեն սևահեր, ասում է, եթե ինչ որ մի բան իրեն դուր չգա, ոչ ոք չի կարող ստիպել անել. «Իմ բնավորությունը լավ իմանալով՝ վստահ եմ դեռ շատ ոճերում կներկայանամ: Կարծում եմ, յուրաքանչյուր կին պետք է գնա զիջումների և գոհացնի իր տղամարդուն, եթե վաղը ասի, որ պետք է կտրուկ փոխեմ ոճս՝ չեմ զլանա: Ինձ նույնպես դուր չեն գալիս ստանդարտ և հոգնացնող աղջիկները: Փոփոխությունները ես հաճախ ինձ համար էլ եմ անում, որովհետև միշտ հոգնում եմ հայելու մեջ ինձ երկար նույն կերպարով տեսնելուց»:

 

Մոդելը խոստովանում է, որ կյանքի այս փուլում ունի ամեն ինչ ինչի մասին կարող է երազել յուրաքանչյուր կին. «Ես ընտրել եմ իմ կյանքի ուղեկցին, ում հետ փոխվել է իմ կյանքը և  նպատակները: Ես ինձ չեմ տեսնում այլևս պաֆոսային կյանքում՝ երեկույթներ, գովազդներ, նկարահանումներ, հասուն կյանքը ինձ համար ընտանիք, երեխա և սիրած տղամարդու հետ է միայն. առանց տեսախցիկների: Երբ ապրում ես կյանքի այլ և կարևոր արժեքների համար, քանի հայտնի կամ պահանջված լինելն է»:

 

     

 

Այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք օրինականացնել հարաբերությունները, մոդելը նշում է. «Իմ առօրյան անցնում է նախապատրաստական աշխատանքներով (փակագծերը հիմա չեմ ցանկանում բացել), սիրելիի հետ և ապագա պլաններով: Այս պահին վայելում եմ կյանքս մինչև 2020-ը, իսկ հետո պլանները շատ են, որոնք ցանկանում եմ թողնել վարագույրի այս կողմում: Կասեմ, որ ամեն ինչ արվում է երկուսիս կողմից, բայց միշտ պահելու ենք ստվերում այն, ինչ վերաբերում է անձնականին: Մենք միասին ենք քսանչորս ժամ, ամենուր և ամեն տեղ։ Ինձ թվում է՝ հենց դա է միասին ապրելը»:

 

Անձնական կյանքի մասին խոսում է, բայց սիրելիին ցույց չի տալիս, չնայած երբ մոդելի Ինստագրամի էջը հասանելի էր շատերի համար, նրա սթորիներում հայտնվում էին տղամարդիկ. «Գուցե հասունացել եմ այնքան, որ հասկացել եմ՝ թանկ մարդկանց պետք է պահել աչքից հեռու: Իմ սթորիներում հայտնվելուց հետո ես կորցրի սիրելիիս և այլևս չեմ ցանկանա նման սխալ թույլ տալ իմ կյանքում: Ճիշտ է, դրանից անցել են տարիներ, բայց այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ պետք է երջանկությունը պահել ստվերում, ոչ թե դարձնել հանրային քննարկման առարկա»:

 

Նոյեմբերի 2-ին Սյուզաննա Սեդրակյանը նշել է ծննդյան օրը. «Օրս անցկացրել եմ մոտ և հարազատ մարդկանց հետ, ում հետ շփվում եմ վերջին շրջանում, ովքեր հանրային չեն։ Քանի որ մեր հարաբերությունների մեկ տարվա խնջույքը կազմակերպել էի ես, և նա ոչինչից տեղյակ չէր, այս անգամ ամեն ինչ նա էր արել, և ես ոչնչից տեղյակ չէի: Ես իմ ծննդյան օրը հյուր եմ եղել: Ծնունդս անցել է շատ հետաքրքիր, բազում անակնալներով: Մեր կյանքի տասնհինգ ամսվա ընթացքում ես արդեն ստացել եմ բազում ծաղիկներ, և սիրելիս կյանքիս այն տղամարդն է, ով ինձ նվիրել է ամենաշատ ծաղկեփնջերը: Ես արդեն ունեցել էի 555 վարդից բաղկացած ծաղկեփունջ, որին հաջորդել է 1111-ը: Այս անակնկալը շատ գեղեցիկ մատուցվեց»:

 

Ստացած թանկարժեք նվերների մասին մոդելը որոշեց չխոսել, միասին շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին. «Ինձ համար թանկ նվեր էր նրանց ներկայությունը, ջերմությունը և սերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սիրելիիս ապրածս ամեն պահի համար, ինձ երջանկացնելու և նվիրելու համար կյանքում ամենաթանկը՝ նրա անդավաճան և այդքան մեծ սերը»:

 

 

 

 

 

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբՀայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Հնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՕդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը Հայաստանում