Անցկացվել է հայ-ռուսական միացյալ խմբավորման կիրառման փաստաթղթերի ճշտման աշխատանքային հանդիպում
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 3-ից 5-ն անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կիրառման փաստաթղթերի ճշտման (վերամշակման) աշխատանքային հանդիպումը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստան ժամանած ՌԴ հարավային ռազմական շրջանի աշխատանքային խմբի հետ անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են կիրառման փաստաթղթերի ճշտման հետ կապված մի շարք հարցեր, առաջադրված խնդիրներին տրվել են դրական լուծումներ:
Հանդիպման արդյունքներով դեկտեմբերի 4-ին ստորագրվել է համատեղ արձանագրություն:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ




