Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վիեննական աթոռներ. պարզ, թեթև, գեղեցիկ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլորն են սիրում գեղեցիկ և հարմարավետ կահույք: 

Եվ նման կահույքի տեսակներից մեկը ամենահայտնի և սիրված վիեննական աթոռն է: Դրա առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում է հաճարի ճկված փայտանյութից: Այս տեխնոլոգիան հորինել է ավստրիացի ատաղձագործ Մայքլ Թոնեթը 19-րդ դարի կեսերին: Առաջին անգամ վիեննական ավանդական աթոռների արտադրություն սկսել է իրականացնել Թոնեթ եղբայրների գործարանը: 

Բացի այդ, նրանք դիզայներական կահույքի զանգվածային արտադրության պատմության մեջ դարձել են առաջամարտիկներ: Աթոռներն իրենց համբավը ձեռք են բերել շնորհիվ բացառիկ արտաքին գեղեցիկ տեսքի, պարզության և թեթևության, ինչպես նաև համեմատաբար էժան գնի պատճառով: 

Այս հատկությունները հայտնվել են Թոնեթ եղբայրների աշխատանքի շնորհիվ, որոնք աթոռի մաս հանդիսացող փայտանյութի ճկման նոր մեթոդ են հորինել: 

Եթե նախկինում փայտը ճկելու համար օգտագործվել է գոլորշի, ապա եղբայրները դրանք պատրաստել են սոսնձման եղանակով: 

Այդ տեխնոլոգիայի շնորհիվ աթոռի պատրաստման համար պահանջվել է շատ ավելի քիչ փայտ, որն էլ ազդել է պատրաստի արտադրանքի գնի և քաշի վրա: 

Առաջին անգամ վիեննական աթոռներ սկսել են օգտագործել Վիեննայի սրճարաններում և ռեստորաններում, քանի որ այդ հաստատություններին պետք էին մեծ քանակի աթոռներ՝ գեղեցիկ ու էժան: 

Սա էլ նպաստել է կահույքի այդ տեսակի մասսայականացմանը: Աթոռների արտադրության տեխնոլոգիայի կատարելագործմանը զուգընթաց սկսել են արտադրվել աթոռների բազմաթիվ մոդելներ: 1859 թվականին հայտնվել է N 14 բացառիկ մոդելը, որը վիեննական աթոռների պատմության մեջ համարվում է դասական մոդել: 

Այդ մոդելը բաղկացած է վեց տարրերից և 10 պտուտակներից, որոնք պետք են հավաքման համար: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը արտադրվել է 50 միլիոն հատ N 14 աթոռ: 

Աթոռները պատվիրատուներին առաքվել են հարթ փաթեթավորմամբ, քանդված վիճակում, ինչն իր հերթին ազդել է դրանց տեղափոխման հարմարավետության և էժանության վրա: 

Հավանաբար հավաքվող կահույքի վաճառքի գաղափարը, որը հեշտ է տեղափոխել և հավաքել տանը, հանրահայտ IKEA ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադի մոտ առաջացել է այն բանից հետո, երբ նա տեսել է վիեննական աթոռների հսկայական ժողովրդականությունը: Խորհրդային Միությունում վիեննական աթոռի պատմությունը կրկնվել է, և դրանք սկզբից օգտագործվել են ռեստորաններում և սրճարաններում: 

Դրանց հսկայական քանակ ներկրվել է դեռևս ցարական Ռուսաստանի ժամանակ, և անգամ 1917 թվականին Tonet ընկերության ներկայացուցչության փակվելուց հետո էլ այդ աթոռները չեն անհետացել մարդկանց տներից, և մինչ օրս էլ կարելի է հանդիպել դրանց: 

Ներկայումս վիեննական աթոռները պատրաստված են նաև թեթև ալ յումինից, իսկ նստատեղերը՝ կաշվի փոխարինիչներից: 

Չնայած դրան, այդ աթոռները ևս հանրաճանաչ են և մեծ պահանջարկ ունեն, քանի որ օգտագործվում են գրասենյակներում, ռեստորաններում և հանրային այլ վայրերում:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

ԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ Զաքարյան