Կլոպ. Ջեյդոն Սանչոն հրաշալի ֆուտբոլիստ է
ՍՊՈՐՏ
Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի՝ «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության մասին:
«Ջեյդոն Սանչոն հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն մենք այժմ հետաքրքրված չենք նրա տեղափոխությամբ: Չգիտեմ, թե որտեղին են նման լուրեր տարածվում մամուլում:
«Լիվերպուլը» պատրաստ չէ մեծ գումարներ ծախսել ֆուտբոլիստների ձեռքբերման վրա, իսկ Ջեյդոն Սանչոյի տրանսֆերային արժեքը բավականին բարձր է»,- Կլոպի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեյդոն Սանչոն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բորուսիայի» հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



