Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ՏՄՊՊՀ-ն «ՀԿԵ »-ում հայտնաբերված խախտումների փաթեթն ուղարկել է ՌԴ հակամենաշնորհային ծառայություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի շարք խախտումներ և խնդիրներ է հայտնաբերել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության մեջ և դրանք ներկայացրել Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

 «Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ՀՀ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է: Մենք բացահայտումների փաթեթն արդեն ուղարկել ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն և քանի որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությաունը հանդիսանում է Ռուսական երկաթուղիների 100 տոկոսանոց դուստր ընկերությունը, մենք այդ փաթեթն արդեն իսկ ուղարկել ենք նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայություն, քանի որ տրանսպորտային ոլորտը գտն վում է նրա ուշադրության կենտրոնում: Ռուսական կողմն էլ ունի բացահայտված բազմաթիվ խնդիրներ և մինչ փաթեթն ուղարկելը՝ մենք հարցը քննարկել ենք ռուս գործընկերների հետ: Խնդիրները նրանց շատ են հետաքրքրել և իմ ռուս գործընկերը խոստացել է հետաքննություն անցկացնել այդ ուղղությամբ, մանրամասն ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում վարույթ հարուցել Ռուսական երկաթուղի ընկերության նկատմամբ և կիրառել խիստ պատասխանատվության միջոցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շաբոյանը:  

Հարցին՝ ինչու բացահայտումները չեն ուղարկվում դատախազություն՝ Շաբոյանն ասաց, որ եթե պաշտոնկան դիրքի չարաշահումներ, չարաշահման երևույթներ լինեն և դրանք ամբողջովին հիմնավորվեն, ապա փաստաթղթերը կուղարկվեն համապատասխան ուղղություններով:

«Այս պահին չարաշահման գումար չեմ կարող նշել, կան խնդիրներ, որոնք մի քանիսն են՝ գնումների օրենսդրության պահանջների խախտումներ, ընթացիկ ծախսերի հետ կապված հարցեր, որոնք ներառվում են ներդրումների մեջ, մինչդեռ մենք կարծում ենք, որ այդ ծախսերը չեն կարող համարվել ներդրումներ և դրանք ներառելով ներդրումների կազմում՝ պարզապես ուռճացվում է ներդրումների մեծությունը, քանի որ ընկերությունը մեր երկրում ներդրումներ կատարելու պարտավորություն ունի: Բացի այդ, իրականացվում են բավականին շատ աշխատանքներ, որոնք չեն համաձայնեցվում պետական լիազոր մարմնի կողմից»,- ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը:

Միաժամանակ, Շաբոյանն ասաց, որ իհարկե, կան նաև խնդիրներ, որոնք կարող են վկայել չարաշահումների մասին, մասնավորապես, ոչ պիտանի վագոնները շատ ավելի էժան գներով վաճառվում են վրացական ընկերություններին և այլն:



ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»