Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անար­դա­րու­թյունն օրե­ցօր նոր «բար­ձունք­ներ» է նվա­ճում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Իշխանություններին մինչև օրս չի հաջողվում իրականացնել հասարակությանը համախմբելու առաքելությունը՝ չնայած այն հավաստիացումներին, թե իրենք ժողովրդի ձևավորված իշխանությունն են։ 

Դրա փոխարեն նրանց առաջնորդությամբ տեղի է ունենում հասարակության սեգմենտավորում և բարիկադների կառուցում, սևերի և սպիտակների բաժանում։ 

Իսկ հանրության այն հատվածը, որը քննադատական մոտեցում ունի իշխանությունների նկատմամբ, պիտակավորվում է և սոցցանցերում դառնում վիրավորանքների հասցեագրման թիրախ։ Սակայն քաղաքացիների նկատմամբ տարբերակված մոտեցումը միայն այս հարցում չէ, որ դրսևորվում է։ 

Իշխանություններն իրենց թիմակիցներին և համակիրներին խրախուսելու հարցի շուրջ հատուկ մոտեցում ունեն։

 Հեռու չգնալու համար պետք է հիշել, թե ինչպես էր վարչապետը հանրությունից գաղտնի նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացրել, այն էլ 2 անգամ։ Էլ չենք խոսում ԱԺ պատգամավորներին տրված պարգևավճարների հսկայական գումարի մասին։ 

Եվ պատահական չէ, որ այս օրերին մամուլում գրվում է, որ որոշ պետական հաստատություններում հիմնականում պարգևավճարներ են ստանում այն մարդիկ, որոնք մարզպետների կամ այլ իշխանավորների սրտով են։ 

Ըստ էության, պարգևավճարներ տրամադրելու և աշխատակիցներին խրախուսելու հարցում առանցքային նշանակություն է ստանում ոչ թե կատարված աշխատանքը և աշխատանքի որակը, այլ քաղաքական հայացքները, ավելի ճիշտ՝ պահվածքը, իշխանության ներկայացուցիչների հետ հարաբերությունները։ 

Եվ այստեղ է, որ ոտնահարվում են մնացյալ բազմահազար աշխատողների շահերը, ինչո՞ւ պետք է նրանք, ովքեր հիմնական արդյունք տվողն են, բարձր աշխատավարձ կամ պարգևավճարներ չստանան, եթե բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են՝ առանց որևէ արդյունք գրանցելու։ 

Եվ սա այն պատճառներից մեկն է, որ իշխանությունը կտրվում է ժողովրդից, իսկ քաղաքացիների դժգոհություններն ահագնանում են։ 

Սակայն հանրության նկատմամբ իշխանությունների անարդարացի մոտեցումները ակնառու դրսևորվում են նաև այլ նախաձեռնություններում։ 

Մասնավորապես, խոսքը համընդհանուր բժշկական ապահովագրման համակարգի ներդրման մասին է, երբ աշխատողները պետք է պարտադիր հարկեր վճարեն ապահովագրությունից օգտվելու համար, իսկ չաշխատողների ապահովագրությունը կատարվելու է պետբյուջեի հաշվին, այսինքն՝ էլի աշխատողների հաշվին, քանի որ պետբյուջեն ևս ձևավորվում է նրանց վճարած հարկերից։ 

Այս նախաձեռնությունը ևս աշխատող քաղաքացիների նկատմամբ ոչ ճիշտ մոտեցման արդյունք է։ 

Սա էլ բավական չէ, հիմա էլ խորհրդարանում արդեն քննարկման է դրվել ՍԴ դատավորներին կամավոր հիմունքներով վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը, որով նրանց առաջարկվում է գնալ թոշակի և չաշխատելով՝ ստանալ նույն չափով աշխատավարձ, ինչքան ստանում էին դատավոր աշխատելու ընթացքում։ Բոլորի համար էլ պարզ է, որ սա քաղաքական գործարքի առաջարկ է, քանի որ իշխանությունները նպատակադրվել են վերացնել ՍԴ-ի ինքնուրույնությունը և դատավորների պաշտոնում նշանակել այնպիսի մարդկանց, որոնք կլինեն իրենց հլու կամակատարները։ 

Սակայն այստեղ հիմնական մտահոգիչ հարցն այն է, որ իշխանություններն իրենց քաղաքական շահերը փորձում են առաջ տանել հանրության հաշվին, այսինքն՝ հանրային գումարներով անաշխատ մարդկանց աշխատավարձ է տրվելու։ Եվ պատահական չէ, որ բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ սա արդեն բոլոր թոշակառուների իրավունքների ոտնահարում է։ 

Ինչո՞վ են պակաս մյուս թոշակառուները, որոնք շատ ցածր թոշակ են ստանում։ Փաստորեն նրանց համար պետբյուջեում գումար չկա, իսկ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ամբիցիաները բավարարելու համար՝ կա: 

Ու պարադոքսն այն է, որ ներկայիս իշխանությունները շատ են սիրում խոսել անարդարություններից, սակայն իրենց հիմնական ծրագրերում մշտապես դրսևորվում է հանրության նկատմամբ անարդարացի մոտեցումը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»