Ռուսաստանում բեռնատարը բախվել է շտապ օգնության մեքենային, այնուհետև մխրճվել բնակելի տան մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի գյուղերից մեկում բախվել են շտապ օգնության մեքենան և բեռնատարը, ինչից հետո բեռնատարը մխրճվել է բնակելի տան մեջ:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ շրջանային վարչությանը, վթարի հետևանքով զոհվել է շտապ օգնության մեքենայի վարորդը: Նախնական վարկածով՝ վերջինս շրջադարձ կատարելիս չի զիջել ճանապարհը բեռնատար մեքենային, որն էլ չի հասցրել արգելակել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը:
Բժշկուհուն հոսպիտալացրել են: Մեքենայում այլ մարդ չէր եղել: Բեռնատարի վարորդը չի տուժել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



