Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանցիները մասսայաբար հրաժարվում են Հայաստանի «դուխով» քաղաքացիությունից․Գագիկ Համբարյան

ԲԼՈԳ

Past.am

Ռուսաստանի ՆԳՆ-ի և «Ռոսստատ»-ի տվյալներով այս տարվա հունվար-սեպտեմբերին ՌԴ անձնագիր է ստացել Հայաստանի 17 հազար քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ 

 

«Ռուսաստանի ՆԳՆ-ի և «Ռոսստատ»-ի տվյալներով այս տարվա հունվար-սեպտեմբերին ՌԴ անձնագիր է ստացել Հայաստանի 17 հազար քաղաքացի... Սա շատ մտահոգիչ փաստ է... Իշխանափոխությունից հետո հայաստանցիների մասսայաբար հրաժարվելը ՀՀ քաղաքացիությունից և հանրապետությունից հեռանալը շարունակվում է...

 

2018 թ-ի, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «էստի համեցեք» էր անում աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերին՝ համոզելով, որ Հայաստանում «իրավիճակ է փոխվել»... Սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ միայն մեր սփյուռքի բարեկամները, այլև հայաստանցիների մեծ մասը Փաշինյանին չի հավատացել և շարունակում են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով... Բացի ՌԴ քաղաքացիությունից, ամեն տարի մի քանի հազար հայաստանցիներ ստանում են նաև ԱՄՆ, ԵՄ երկրների, Ուկրաինայի և այլ երկրների քաղաքացիություն ևս...

 

Պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարելով կարելի է հավելել, որ մինչև տարեվերջ ՌԴ քաղաքացիություն ստացողների թիվը կկազմի մոտ 23 հազար մարդ... Հիշեցնեմ, որ 2017 թ-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 25144 ՀՀ քաղաքացի, իսկ 2018 թ-ին՝ 27100-ը...

 

Նույնիսկ «Թավշյա հեղափոխություն» կոչվածը չի ստիպել հայաստանցիներին հրաժարվելու այլ երկրների, հատկապես ՌԴ քաղաքացիություն ստանալու մտքից... Հետաքրքիր է, ինչպե՞ս այս ամենը կմեկնաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր այս տարվա օգոստոսին «ստեփանակերտյան» հայտնի ելույթի ժամանակ հայտարարեց, որ մինչև 2050 թ-ը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնի 5 միլիոնի...

 

Կրկին պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում կարող ենք արձանագրել, որ 1,6 տարվա մեջ միայն ՌԴ քաղաքացիություն ստացած հայաստանցիների թիվը մոտ 38 հազար է... Ու սա միայն ՌԴ քաղաքացիություն ստացածների մասին է... Էլ չեմ ասում, թե առանց ՌԴ կամ այլ երկրի քաղաքացիություն ստանալու որքան մարդ է լքում երկիրը՝ հիասթափված, այսպես կոչված, հեղափոխության արդյունքներից...

 

Հ.Գ. Ցավով պետք է արձանագրենք, որ 1991 թ-ից ի վեր պաշտոնապես Հայաստանը լքել է 1 միլիոնից ավել մարդ... Ըստ որոշ տվյալների` Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին երկիրը լքել է մոտ 587 հազար մարդ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 129 հազար մարդ, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 400 հազարից ավել մարդ...Փաշինյանի կառավարման այս շրջանում էլ վատ «ավանդույթները» շարունակվում են...»,-նշել է նա։

 

 

ՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները